Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բացառիկ ֆիգուր Հայաստանի համար. Ջորկաեֆի ազդակը ճանաչված հայերին

Լեգենդար ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆը կրկին Հայաստանում է: «Հայերը «մեծ ուղեղ» ունեն»,- Ջորկաեֆը նման կարծիք հայտնեց Վանաձորում «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումնը: «Ես գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ նրանք նաև մեծ ուղեղ ունեն»,- ասել էր Ջորկաեֆը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է առկա էներգիան ու ստեղծագործական միտքը ոչ միայն երկրի ներսում, այլ երկրից դուրս օգտագործելը: Յուրի Ջորկաեֆը Հայաստան է այցելել, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով էլ այցելել է Վանաձոր: Վերջին տարիներին համաշխարհային ֆուտբոլի լեգենդի կապը մեր երկրի հետ ավելի ու ավելի է սերտանում:

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջորկաեֆի հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել էր Երախտագիտության մեդալով:

Յուրի Ջորկաեֆը նշել էր, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի, և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ:

«Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել էր Ջորկաեֆը: Փաշինյանը և Ջորկաեֆը հանդիպել էին նաև անցյալ տարվա հուլիսին՝ Երևանում: «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով: Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետը: Այն, որ հայտնի ֆուտբոլիստը բավական ջերմ հարաբերությունների մեջ է Նոր Հայաստանի կառավարության հետ, կարծում ենք՝ անհերքելի է: Այդ հարաբերությունները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի անմիջական ջանքերով: Այսօր բացի ֆուտբոլից Ջորկաեֆը մասնակցում է նաև այլ ոլորտների միջոցառումներին հաղորդելով դրական լիցքեր:

Վստահաբար կարելի է ասել, որ աշխարհում հայտնի հայերի շարքերում Ջորկաեֆը բացառիկ ֆիգուր է մեր երկրի համար: Ջորկաեֆի շնորհիվ Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Իր ճանաչված լինելը և մեծ հեղինակությունը ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը օգտագործում է ի շահ Հայաստանի: «Բոլոր երկրներում գիտեն, որ ես հայ եմ, քանի որ միշտ նշել եմ իմ ծագման մասին և հպարտ եմ դրա համար։ Շատ ուրախ եմ գտնվել Վանաձորում։ Նախարարը պատմեց ինձ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին և ծանոթանալուց հետո տեսա, թե ինչ մեծ ներուժ ունենք։ Նույնը ցանկալի է ֆուտբոլում, որտեղ ունենք Մխիթարյան, բայց դա բավարար չէ։ Իմ խորհուրդն է․ միշտ դրեք մեծ նպատակներ և հասեք դրանց։

Դա հաջողության հասնելու առաջին նախապայմանն է»,- նշել էր Ջորկաեֆը։ Շատերը կհամաձայնվեն, որ Ջորկաեֆ-Հայաստանը կապը պետք է դառնա օրինակելի նախադեպ մյուս հայտնի հայերի համար որոնց կապը մեր երկրի հետ տարբեր պատճառներով այնքան էլ ամուր չէ: Հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո մասին խոսել և խոսում են շատ ճանաչված հայեր, բայց հայրենիքը սիրելը մի բան է, իսկ հայրենիքի կողքին լինելը մեկ այլ բան: Բնական է, որ հայրենիքի կողքին լինելու գործում մեծ է մեր՝ հայաստանցիներիս դերը: Կարճ ժամանակում Ջորկաեֆի սերը Հայաստանի նկատմամբ տեղափոխվեց բոլորովին այլ հարթություն: Իր քայլելով ՀՀ վարչապետը Ջորկաեֆին էլ ավելի է մոտեցնում մեր երկրին և ինչ-որ տեղ պարտավորեցնում: Եթե Ջորկաեֆի օրինակը վարակիչ դառնա մյուս հայտնի հայերի համար, ապա տարիներ հետո մենք կարող են ունենալ բոլորովին նոր պատկեր: Ջորկաեֆի քայլերն ազդակ են մեր հայրենակիցների համար, որոնք դեռևս հեռու են իրենց հայրենիքից:

Հայաստանն ունի պոտենցիալ, որը պետք է ճիշտ օգտագործվի: Այս գործում մեծ է այն մարդկանց դերը, ովքեր կշիռ ունեն միջազգային ասպարեզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում