Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՌԴ-ի կարգախոսն է՝ զորաշարժեր անցկացնել բոլոր անհասկանալի իրավիճակներում. մի՞թե դա հայերի ու վրացիների խնդիրն է

Վրաստանում ներքաղաքական կրքերը դեռ չեն հանդարտվել։ Հակակառավարական ցույցերը հարևան երկրի մայրաքաղաքում շարունակվում են: Մեզ համար էականը այս զարգացումներում այն է, որ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաների, ընդդիմության ելույթների հետևանքով կտրուկ սրվեցին Վրաստանի և Ռուսաստանի՝ առանց այն էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները, քանի որ այս իրադարձությունները որոշակիորեն կապված էին ռուսական գործոնի հետ:

Ներքաղաքական հրդեհի բռնկման պատճառը կամ, ավելի ճիշտ՝ առիթը Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուս պատգամավորների մասնակցությունն էր։

Ռուսաստանցի պատվիրակներից Սերգեյ Գավրիլովի կողմից խորհրդարանի նախագահողի աթոռը զբաղեցնելը խիստ զայրացրեց վրացի խորհրդարանականներին։ Վերջիններս խափանեցին վեհաժողովի աշխատանքները։ Դահլիճը լքեցին նաև Հայաստանի պատվիրակության անդամները։ Շուտով Ռուսաստանին և Պուտինին վերաբերող քննադատական պաստառներով և վանկարկումներով փողոց դուրս եկան տասնյակ քաղաքացիներ և փակեցին այն հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել էին Վրաստան ժամանած 23 երկրների պատվիրակությունները։ Երեկոյան բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարները փորձեցին գրոհով վերցնել խորհրդարանի շենքը, սակայն հատուկջոկատայիններն ու ոստիկանության զորքերը բիրտ ուժի գործադրմամբ ցրեցին միտինգը։ Բախումների հետևանքով շուրջ 240 հոգի տուժեց, նրանցից ոմանք ծանր մարմնական վնասվածքներ ստացան։ Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 300 մարդ բերման ենթարկվեց։

Հետագայում բողոքի ակցիաները վերսկսվեցին բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու և ներքին գործերի նախարար Գախարիային ու խորհրդարանի խոսնակ Կոբախիձեի հրաժարականի պահանջով։ Գործող իշխանությունը ստիպված էր զիջումների գնալ։ Ձերբակալվածներն ազատ արձակվեցին, իսկ Կոբախիձեն հրաժարական տվեց։ Երկրի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ստիպված էր հայտարարել նաև այլ զիջման մասին՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների ընտրակարգի հետ։

Ռուսաստանի ղեկավարությունը Վրաստանում տեղի ունեցած այս ցույցերը հակառուսականության, ավելին՝ ռուսատյացության դրսևորում է համարում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Արևմուտքը աչք է փակում վրացի ազգայնականների «անկարգությունների» և «ռուսատյացության» վրա։ Իսկ ՌԴ նախագահ Պուտինն էլ անմիջապես հրաման ստորագրեց ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելելու մասին։

Այս լույսի ներքո ՌԴ Կենտրոնական, Արևելյան և Հարավային ռազմական օկրուգների մեջ մտնող զինվորական ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորքերը բարձր մարտական պատրաստության բերելու մասին լուրը որոշ մտահոգության տեղիք տվեց։ Ու թեև ռուսաստանցի ռազմական փորձագետները հավաստիացնում են, որ ՌԴ նախագահի հրամանով երկրի զինված ուժերի նշված ստորաբաժանումներում մարտական պատրաստականության ստուգումները կապ չունեն Վրաստանի զարգացումների հետ, այնուամենայնիվ, կան նաև այնպիսի փորձագետներ, այդ թվում՝ Վրաստանում և Հայաստանում, որ հակառակ կարծիքին են։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, ինչպիսի՞ն է այսօր քաղաքական իրավիճակը Վրաստանում, լարվածությունը պահպանվո՞ւմ է:

– Այո, լարված է, բայց դա այնպիսի լարվածություն է, որին բոլորս վաղուց սովորել ենք:

– Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս իրադարձություններից հետո որքանո՞վ են աճել, որքա՞ն կգնահատեք հարաբերություններին, այսպես ասած, հասցված վնասը:

– Ռուսաստանի հետ հարաբերություններն, իհարկե, լրջորեն են սրվել, քանի որ Ռուսաստանում մի այսպիսի պատրանք կար, որ Վրաստանի հետ կարելի է պայմանավորվել, համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ: Դա այդպես չէ, և մենք բազմիցս նշել ենք՝ եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև կա առևտուր, և զբոսաշրջիկները Ռուսաստանից գալիս են Վրաստան՝ դա դեռ չի նշանակում, որ Վրաստանը պատրաստ է ամեն ինչ ճանաչել և հաշտվել Ռուսաստանի հետ: Այդ վարկածը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: «Կարմիր գծեր» հատվեցին: Թվում է, թե մանրուք է, բայց մենք տեսնում ենք՝ ինչի բերեց այդ մանրուքը, և արդյունքում, կարծում եմ, լավ իրադարձություն տեղի ունեցավ, քանի որ բոլորը ադեկվատ գնահատեցին իրավիճակը: Միշտ պետք է հիշել, որ ավելի լավ է իմանալ իրականությունը, քան թե պատրանքներ կառուցել, թե ինչն է հնարավոր, ինչը հնարավոր չէ: Ո՛չ, հնարավոր չէ: Քանի դեռ Ռուսաստանը օկուպացման մեջ է պահում մեր երկու շրջանները, դա անհնար է: Ես միշտ ասում եմ, որ մենք Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չունենք՝ բացառությամբ երկու խնդրի: Դրանցից մեկի անունն է Աբխազիա, մյուսի անունը, այսպես կոչված՝ Հարավային Օսիա: Եթե լուծվեն այս խնդիրները՝ կլուծվեն բոլորը:

– Կառավարության և ընդդիմության միջև կոնսենսուս կա՞ այդ խնդիրների շուրջ: Մեր փորձագետներից ոմանք ասում են, որ ընդդիմությունն, ըստ էության, օգտագործեց ռուսական գործոնը՝ ժողովրդին ոտքի հանելու համար:

– Չէ, ի՞նչ օգտագործելու մասին է խոսքը: Իհարկե, հանրության շրջանում լիակատար կոնսենսուս կա: Ինչքան էլ որոշ անհատներ այլ կարծիք ունենան, միևնույն է, երբ ճնշող մեծամասնությունը այդպես է մտածում, շատ դժվար է դրան հակադրվել:

Կոնսենսուս չկար այն հարցի վերաբերյալ, թե ինչպե՞ս է պետք վարվել Ռուսաստանի հետ: Դա այլ հարց է: Այսինքն՝ հիմնական վեճն այն էր, թե պետք է գնալ սրացմա՞ն, թե՞, այնուամենայնիվ, մեղմել իրադրությունը: Ի միջի այլոց, մենք արդեն ստացել ենք այդ հարցի պատասխանը, քանի որ տեսնում ենք, որ իրադրությունը մեղմելու վրացական կողմի փորձերը որևէ արդյունք չտվեցին: Մեր կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է և որքանով դա հնարավոր է: Իսկ Պուտինը մեկ օրում զրոյացրեց նրանց բոլոր ջանքերը:

– Բողոքի ակցիաները ինչի՞ց սկսվեցին: Պատճառն այն էր, որ ռուսաստանցի պատվիրակը ստանձնեց վեհաժողովի նախագահությո՞ւնը:

– Բողոքի պատճառն այն էր, որ այն մարդը, որը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը և, ըստ էության, թշնամական դիրքորոշում ունի վրացական պետության նկատմամբ,- նա կարող է լավ վերաբերվել վրացիներին, բայց վրացական պետականության նկատմամբ նա թշնամական դիրք է գրավում…

– Այդ դեպքում ինչո՞ւ էին նրան հրավիրել Վրաստան:

– Մտածում եք, թե բողոքի ակցիաները Ռուսաստանի կամ ռուսական իշխանությունների դե՞մ էին: Նման բան չկա: Բողոքի ակցիաները Վրաստանի՛ իշխանությունների դեմ էին՝ կապված այն հարցի հետ, թե ինչո՞ւ են այդ մարդուն հրավիրել և ինչպե՞ս է նա հայտնվել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Սրա համար մեղավոր են կոնկրետ մարդիկ: Ցանկացած հանցագործություն և սխալ ունի անուն, ազգանուն և հայրանուն: Մեր դեպքում էլ անունները հայտնի են: Դրանք են Զաքարիա Կուցաշվիլին, որը ընդունող կողմն էր և հրավիրել էր այդ մարդուն, և Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանի արդեն նախկին խոսնակը: Ահա և ձեզ երկու անուն, ազգանուն: Սա առաջին կարևոր հանգամանքն է: Եվ երկրորդը, ընդհանուր առմամբ, մեզ արդեն զզվեցրել են բոլոր այն խոսակցությունները, որ եթե զբոսաշրջիկներ ու գինի, ապա Ռուսաստանը կարող է անել այն, ինչ ուզում է։ Սա առիթ էր՝ ցույց տալու, որ դա այդպես չէ:

Իսկ այսօր՝ այն գիշերվանից հետո, բողոքի ակցիաները այլ պատճառով են ընթանում. ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը, այսինքն՝ այն մարդու, որը պատասխանատու է ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ ուժ կիրառելու համար: Գավրիլովն այստեղ ընդհանրապես կապ չունի:

– Իսկ ո՞ւր են տանում ներկայիս միտումները, զարգացումները: Սա կարո՞ղ է հանգեցնել գործող կառավարության հրաժարականի պահանջի: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Իվանիշվիլու մասին է:

– Կարծում եմ՝ նման իրավիճակում, եթե քաղաքական ճգնաժամը ձգձգվի, ապա Իվանիշվիլին ինքը կարող է պաշտոնանկ անել ներկայիս կառավարությանը, զրոյացնել քաղաքական դաշտը և ամեն ինչ սկսել նորից:

– Այսինքն՝ այս բոլոր տարիների ընթացքում Իվանիշվիլին շարունակում էր մնալ երկրի ստվերային ղեկավա՞րը: Իվանիշվիլին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց ըստ էության կառավարում է երկիրը:

– Իվանիշվիլին արդեն ավելի քան մեկ տարի զբաղեցնում է իշխող կուսակցության նախագահի պաշտոնը: Այնպես որ, սա արդեն ստվերային կառավարում չէ: Այո, կար մի շրջան՝ 2013-ից մինչև 2018 թթ., երբ նա իսկապես ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում և, ըստ էության, կառավարում էր երկիրը: Այսօր, լինելով իշխող կուսակցության նախագահը՝ բոլոր առանցքային որոշումները հենց ինքն է կայացնում:

– «Հակառուսականություն», «ռուսատյացություն» տերմինների կիրառման մասին եմ ուզում հարցնել թե՛ ռուս-վրացական, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում

– Ի սեր Աստծո, մեզ մոտ ռուսատյացությանը նույնիսկ մոտ որևէ բան չկա։ Նորից եմ ասում՝ բողոքի ցույցերը հակառուսական չեն։ Այն սկսվել է որպես բողոք ընդդեմ օկուպացիայի և հիմա էլ շարունակվում է որպես բողոք ընդդեմ ոստիկանական կամայականությունների ցուցարարներին ցրելու ժամանակ։

– Ուզում եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններին կամ Հայաստանի ներքին իրադարձություններին վերաբերող քննարկումների ժամանակ էլ, երբ քննադատում ես ռուսական քաղաքականությունը, մասնավորապես Մոսկվայի ոտնձգությունները սեփական երկրի անկախության ու ինքնիշխանության հանդեպ կամ արտահայտում ես այնպիսի տեսակետ, որն իր էությամբ մերժում է ռուսահպատակությունը ու հիմնվում է ոչ թե Ռուսաստանի, այլ սեփական ազգային շահերի վրա, դա որակվում է որպես «հակառուսական քայլ»։ Բայց չէ՞ որ իրականում այդպես չէ։

Այո, այդպես չէ, բայց մի՞թե դա հայերի ու վրացիների խնդիրն է։ Ըստ իս՝ դա Ռուսաստանի ղեկավարության խնդիրն է։ Մեզ դրանից ո՛չ տաք է, ո՛չ սառը։

– Տարածաշրջանում ՌԴ զինված ուժերի, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի զորքերը բարձր մարտական պատրաստության բերելու մասին հրամանը որքանո՞վ է, Ձեր կարծիքով, կապված Վրաստանի զարգացումների հետ։

Կա՞ն արդյոք ռիսկերը, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը այս կամ այն կերպ կարող են օգտագործվել Վրաստանի դեմ, որովհետև դա կլինի սադրանք և մեծ վնաս կարող է հասցնել հայ-վրացական հարաբերություններին։

– Այսպես ասեմ. կան մարդիկ, ովքեր այսպիսի կարգախոս ունեն՝ բոլոր անհասկանալի իրավիճակներում պառկել քնելու։ Իսկ Ռուսաստանի ղեկավարության կարգախոսն է՝ բոլոր անհասկանալի իրավիճակներում զորաշարժեր անցկացնել։ Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ամեն ինչ էլ կարող է լինել։ Կարող են նաև այլմոլորակայինները վայրէջք կատարել երկրի վրա։ Բայց ես չեմ տեսնում կոնկրետ ռիսկեր, որ այս կոնֆլիկտը ռազմական սրացում կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում