Ռուսաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչները դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերականգնել երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։
Բաց նամակում ասվում է, որ կոնկրետ ուժեր շահագրգռված են իրավիճակի ապակայունացման և Մոսկվայի հետ հակամարտության հարցում։
Սփյուռքն ասել է, որ տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքները զգում է հասարակ ժողովուրդը, ոչ թե քաղաքական գործիչները»։