S-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործընթացում Անկարան ժամկետը չի հետաձգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար առաջնահերթություն էհրթիռների համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը։
«Որքան ես հասկանում եմ,այդ մատակարարման գործընթացում ոչ մի ուշացում չկա»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ Օսակայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Գործարքի գումարը 2,5 մլրդ եվրո է։