Դանիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Վամենը հաղորդել է, որ թագավորությունը քննարկում է ԱՄՆ ՀՀՊ համակարգին միանալու հարցը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ընդ որում, նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
«Այն նախատեսված է սահմանափակ թվով հրթիռների պաշտպանությանը և չի փոխում ուժերի ռազմավարական հավասարությունը»,- ընդգծել է նա:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով պաշտպանության հարցերով Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Լենե Էսպերսենի առաջարկը Դանիայի պաշտպանունակությունն ամրապնդելու վերաբերյալ: Ըստ այդ առաջարկի՝ երեք հածանավերի վրա կտեղակայվեն ռադարներ, որոնք թույլ կտան դրանք ներառել ամերիկյան ՀՀՊ-ի կազմում, իսկ դանիացի զինծառայողները պետք է պատրաստ լինեն տեղակայվել Բալթյան երկրներում:
Էսպերսենը կարծում է, որ Դանիան ՀՀՊ-ին պետք է միանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է Ուելսում՝ սեպտեմբերին: Նրա խոսքերով՝ ռադարների և այլ սարքերի տեղակայումը հածանավերի վրա կարժենա 236 միլիոն դոլար:










































