Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի ժամանումը նախորդ շաբաթ Թբիլիսի զանգվածային բողոքի ցույցերի առիթ դարձավ, ասել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ մեկնել Վրաստան՝ գրում է sputnik-georgia.ru-ն։
Եթե Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը մեկ անգամ ևս որոշի գալ Վրաստան, նրան թույլ չեն տա մուտք գործել երկիր։ Այդ մասին ասուլիսի ընթացքում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան։
Ավելի վաղ Գավրիլովն ասել էր, որ շատ է ուզում և ծրագրում է ընտանիքի հետ մեկնել Վրաստան։ «Ես ուզում եմ, որ իմ երեխաները իմանան այս երկրի մասին, քանի որ մենք Վրաստանում պես տեղ չունենք», – ասել է պատգամավորը։