Thursday, 20 01 2022
Արցախը Հայաստանի ընդդիմադիր գրասենյակների պատճե՞ն, թե քաղաքական սուբյեկտ
01:00
Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք
00:30
Շվեդիայում երկարաձգել են կորոնավիրուսի դեմ միջոցները խստացնող օրենքի ժամկետը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա
Ղազախստանի փոխվարչապետը խոստացել է անկարգությունների մասնակիցների հանդեպ արդար քննություն իրականացնել
00:00
Մոլդովայում արտակարգ դրություն կարող է հայտարարվել գազի ճգնաժամի պատճառով
23:45
Amazon-ը ներկայացրել է «Մատանիների տիրակալը. մատանիների իշխանությունը» սերիալի թիզերը
23:30
Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը
Երկրաշարժ Հայաստանում
23:10
ՄԱԿ-ը դրական է որակում Լիբիայից օտարերկրյա վարձկանների մի մասի դուրսբերումը
23:00
Մեծ Բրիտանիան հանել է կորոնավիրուսի սահմանափակումների զգալի մասը
Ախուրյանի ոստիկանները բացահայտել են տարիներ առաջ կատարված ավազակությունը
22:40
Իրանի նախագահը Պուտինի հետ հանդիպումից հետո նամազ է արել Կրեմլի պալատում
22:30
ԱՀԿ ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դեռ երկար ճանապարհի մասին
22:15
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը
Սիրիայում պայթել է ՆԳՆ աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս
Վաղուց ընթանում են հայկական ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները. Վահագն Խաչատուրյան
Խորհրդարանի մի կեսին պետք է գնդակահարել հանցագործության, մյուս կեսին՝ անգործության համար
Շարունակելու ենք պայքարել արդարության համար. Ստամբուլում ոգեկոչել են Դինքի սպանության 15-րդ տարելիցը
Նախորդ տարիներին երկիրն ասպատակածն ու ապականածը չի կարող ընդդիմություն լինել․ Նորիկյան
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների հետ
Փաշինյանը պետք է գործի անցնի․ ժամանակն է՝ պատգամավորի հետկանչի իրավունք ունենանք
Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից
Բոլորը պատրաստվում են պատերազմի, Հայաստանը՝ խաղաղության. իրականությունից կտրված ենք
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
ՀՀ ՍԱՏՄ-ն կասեցրել է Գյումրու հացաբուլկեղենի արտադրամասերից մեկի գործունեությունը

«Կաշկանդված ենք մեր պաշտպանյալի դիրքորոշումով». նոր իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Նախորդ դատական նիստում դատարանը, կողմերի համաձայնությամբ, ավարտված համարեց գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Այս նիստում դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Նիստի սկզբում գործի քննությանը ներգրավվեց ամբաստանյալի շահերի ևս մեկ պաշտպան՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսպիով՝ դատարանը որպես ամբաստանյալի շահերի պաշտպան ներգրավել է արդեն երեք պաշտպանների:

Փաստաբան Ջաղինյանը ի սկզբանե եղել է Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպանը, ներկայումս նա դատական նիստերին չի ներկայանում, բայց ամբաստանյալը նրանից չի հրաժարվել, նա մնում է ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Իր ուրույն ձեռագրով ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականցնում է փաստաբան Հ. Մարտիրոսյանը, որ նախկինում դատախազ է եղել ու դատախազական ոճը փորձում է համակցել պաշտպանական գործելաոճին:

Նախորդ նիստերից մեկում ընդվզելով դատական քննության տևականության դեմ՝ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը պահանջեց, որ նիստերն ավելի հաճախակի նշանակվեն: Դատարանն ընդառաջեց ամբաստանյալի պահանջին՝ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հնարավորություններ գտնվեցին մեկ շաբաթում նույնիսկ երկու նիստ նշանակելու:

Արդեն երեք պաշտպան ունենալու պարագայում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը, վերջին նիստերին առավել ակտիվություն ցուցաբերելով ու ոչ միշտ համաձայն լինելով պաշտպանի մարտավարությանը, սկսել է իր պահանջները դնել պաշտպանի առաջ: Պաշտպան Հ. Մարտիրոսյանը ստիպված է լինում ավելի հաճախ կրկնել, թե կաշկանդված է իր պաշտպանյալի դիրքորոշումով ու չի կարող այդ դիրքորոշմանը դեմ գնալ:

Կողմերը դիրքորոշում հայտնեցին քրեական գործում առկա իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները հետազոտելու ձևաչափը որոշելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը նախորդ նիստում էր դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե չեն վիճարկում, որ տուժողի մեքենան է խաչմերուկ մուտք գործել կարմիր լույսի տակ, ու անհրաժեշտ չեն համարում տեսաձայնագրությունները դատարանում նորից դիտել, վթարված մեքենաներն էլ հատուկ պահպանվող տարածքում զննել. «Կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակ վատնելու կարիք չկա…»:

Դատական այս նիստում ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը միանշանակ պնդեց, որ իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները չի ցանկանում դատարանում զննել, թող դրանք համարվեն զննված ու հետազոտված, որպեսզի դրանց վրա ժամանակ չծախսվի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը փորձեց մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր սկավառակների մասին է խոսքը, բայց հետո ստիպված նշեց, որ միանում է իր պաշտպանյալի դիրքորոշմանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը մեկ անգամ ևս պնդեց իր դիրքորոշումը՝ ասելով. «Ինչքան տեսանյութ կա, բոլոր կողմերից երևում է, որ ամբաստանյալը դեպքի պահին խաչմերուկ է մտնում կանաչ լույսի տակ, տուժողը՝ կարմիր լույսի տակ, մենք դա չենք վիճարկում»:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, իրեղեն ապացույցներն ու լազերային սկավառակները համարեց հետազոտված:

Դատարանը կողմերի հետ քննարկեց վկաներին դատարան հրավիրելու եղանակները:

Դատակոչված է 12 վկա: Կողմերն առաջարկեցին վկաներին առաջիկա նիստին ծանուցել հեռախոսազանգերով, զուգահեռ բոլոր վկաների վերաբերյալ հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով՝ ստուգելու համար նրանք Հայաստանո՞ւմ են, թե հատել են ՀՀ պետական սահմանը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարցրեց. «Հնարավո՞ր է, որ դատարան չեկող վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակվեն»:

Նախագահողը պարզաբանեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ քննարկում կարող է լինել, երբ դատարանը սպառի նրանց հարցաքննությունը դատարանում իրականացնելու բոլոր միջոցները:

Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 3-ին, դատարանը կսկսի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում