Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Առանց աչք թարթելու. ինչպես է ծվեն ծվեն արվել Հայաստանը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մի քանի համայնքների ղեկավարներ ապօրինաբար հողատարածքներ են վաճառել Հովիկ Աբրահամյանի մերձավոր անձանց: Օրերս էլ տեղեկություն եղավ, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ամսական ընդամենը 20 հազար դրամով վարձակալում է Հայաստանի ջրամբարներից մեկը: Այս տեղեկությունները Հայաստանում որևէ մեկին այլևս չեն զարմացնում, որևէ մեկին չեն զարմացնում նախկին նախագահների եղբայրների և որդիների բանկային հաշիվներին մի քանի տասնյակ միլիոն դոլարների առկայությունը, ընդ որում մեկ հաշվին՝ դեռ պարզ չէ՝ ինչեր կան մնացած հաշիվներին, որևէ մեկին չեն զարմացնում Հայաստանում հանրային և պետական ռեսուրսի հետ գործված անօրինականությունները:

Զարմանալին այն է, որ այդ ամենի հեղինակները, կամ մարդիկ, որոնց աչքի առաջ է կատարվել այդ ամենը, որոնք այս կամ այն կերպ լեգիտիմացրել են այդ ամենը, ծառայել են այդ ամենի, այսպես ասած, ինտելեկտուալ քող, առ այսօր շարունակում են խոսել ինչ-որ հայրենասիրության, պետականության, Արցախի, անվտանգության և այդ կարգի այլ իրողությունների մասին, որոնք ոտնատակ են տվել իշխանության կարգավիճակում եղած ժամանակ, և որոնց հաշվին կառուցել են անձնական բարեկեցությունը՝ դղյակների, հողատարածքների, չնչին գներով ձեռք բերված ջրամբարների և այլ օբյեկտների տեսքով, քամելով Հայաստանի Հանրապետությունը և հասցնելով, օրինակ, Ապրիլյան պատերազմի: Հիշարժան էր, թե ինչպես էր, օրինակ, նույն Հովիկ Աբրահամյանն ու նրա հետ ուղևորվող պատգամավորների խումբը ուրախ-զվարթ ուղևորվում սահման խրամատներում զինվորների հետ կամուֆլյաժով նկարվելու համար, որպեսզի հետագայում՝ լուսանկարվելուց հետո, զինվորները վերադառնան մտորումների, թե ինչպես հասցնեն պահել իրենց ընտանիքը, հոգալ ծախսերը, վարկերը և այլն, իսկ Հովիկ Աբրահամյանն ու մյուսները ընկնեն մտորումների գիրկը, թե խրամատներից կամուֆլյաժով լուսանկարների քողի տակ էլ ինչ օբյեկտ կամ տարածք վերցնեն ջրի գնով և վերածեն ձրի բերած հարստության:

Իսկ Ապրիլյան պատերազմում պարզվում է, որ իշխանությունը, այսպես կոչված քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն երջանիկ զգալու համար, իսկ բանակի առաջնագիծը պահող զինվորը չունի իրեն պաշտպանված զգալու համար նվազագույն անհրաժեշտը, բայց կյանքի գնով պաշտպանում է հայրենիքը: Եվ մարդիկ դեռ խոսում են, ընդ որում, «մուննաթ» գալիս այդ խոսքերից հետո իրենց հասցեին հանրության կոշտ արտահայտությունների վրա, այն դեպքում, երբ պետք է թերևս շնորհակալություն հայտնեին հանրությանը միայն կոշտ արտահայտություններով բավարարվելու համար: Ամեն օր ի հայտ են գալիս Հայաստանի նյութական մսխման և բարոյական անկման այն մասշտաբները, որոնց մատնել է պետությունը Հայաստանում իշխած նախկին համակարգը, առանց աչք թարթելու: Եվ բավական է թարթել աչքը, այդ համակարգը անմիջապես հավաքվելու և անցնելու է իր նույն գործին, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում