Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ներդրումներ չեն լինելու, քանի դեռ դատական համակարգը փլուզման եզրին է․ «Կարճ կապենք»

Արցախում նոր թափ է հավաքում բանակի բարձրագույն հրամանատարության պաշտոնազրկման շքերթը: Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացվել էր Լևոն Մնացականյանը, որը ներկայումս Արցախի ոստիկանապետն է, իսկ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) պաշտոնից հեռացել էր սեփական զեկուցագրի համաձայն:

Խոսակցություններ են շրջանառվում, որ ցանկն այսքանով չի սահմանափակվելու, և սպասվում են նոր հեռացումներ: Ո՞վ է լինելու հաջորդը: Հավանաբար, ՊԲ հրամանատարի տեղակալներից որևէ մեկը:

Ակնհայտ է, որ պաշտոնաթողությունների այս շքերթը զուտ կադրային քաղաքականության հետևանք չէ: Գործ ունենք շատ ավելի խոր արմատներ ունեցող գործընթացի հետ: Պարզ է նաև, որ նախագահ Բակո Սահակյանը իր կամքով չի գործում, այլ ընդհակառակը՝ կյանքի է կոչում Երևանի քաղաքական ղեկավարության ցանկությունը:

Վարչապետ Փաշինյանը փորձում է բանակից հեռացնել բոլոր այն գեներալներին, որոնք որևէ կերպ առնչվում են Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ Փաշինյանն ազատվում է բանակի «սերժսարգսյանական» կադրերից: Խնդիրը մեկն է. ՀՀ վարչապետը վտանգ է զգում, և այդ վտանգը չեզոքացնելու ճանապարհին առաջնային է ունենալ բանակի բարձր հրամանատարության անշեղ ու երկաթե հավատարմությունը:

Փաստորեն, գեներալներին հեռացնելու գործողության միջոցով Փաշինյանը հարվածում է միանգամից երկու թիրախի. մի կողմից նա չեզոքացնում է հեղաշրջման և զինվորականների ըմբոստության վտանգը, իսկ մյուս կողմից էլ՝ հստակ ամրագրում այն իրողությունը, որ ինքն է գերագույն հրամանատարը, և բանակի հրամանատարները պարտավոր են հավատարմորեն ենթարկվել իրեն:

Կարելի է կարծել, թե ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը որոշակի պայմանավորվածությունների են հասել, իսկ դրա առաջնային նախապայմաններից մեկը Պաշտպանական բանակի բարձր հրամանատարության հեռացումն է:

Գեներալների հեռացման շքերթը նաև «ինդուլգենցիայի» և փոխհատուցման կարգավիճակ ունի: Այսինքն՝ Արցախի նախագահը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտնի երաշխավորագրից հետո փորձում է մեղմել իրավիճակը:

Մութ ամպեր են կուտակվել Սահմանադրական դատարանի գլխին: Ամիսներ առաջ սաղմնավորված և ինտենսիվորեն շարունակվող սահմանադրաիրավական ճգնաժամը նոր երանգներ է ստանում: Եթե հետևենք ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի ելույթին, ապա հանրապետության բարձրագույն դատարանը փաստացի երկու նախագահ ունի, մեկը ինքն է՝ նոր Սահմանադրության պահանջներից ելնելով, իսկ մյուսը Հրայր Թովմասյանը՝ արդեն հին Սահմանադրության համաձայն: Սա իրապես սահմանադրական փակուղի է, որը պարզ չէ, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա: Միայն մի բան է հստակ, որ իրավիճակն այս չի կարող երկար շարունակվել, քանի որ դատական համակարգի անկայունությունը ուղղակի սպառնալիք է պետության և պետականության համար: Ավելորդ ցնցումներից և արկածախնդրություններից խուսափելու համար ճիշտ կլինի, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա: Պետք է հստակ արձանագրենք, որ սա զուտ ոլորտային ճգնաժամ չէ, որը վերաբերում է միայն ՍԴ-ին: Դատական համակարգի ճգնաժամն իր մեջ է ներառում ամբողջ հասարակությանը՝ կանխարգելելով զարգացման ցանկացած փորձ: Քանի դեռ դատարաններն այս վիճակում են, տնտեսական ներդրումների թեման կարելի է փակված համարել: Ոչ մի լուրջ գործարար ներդրումներ չի անի այնպիսի մի երկրում, որտեղ դատական համակարգը փլուզման եզրին է:

Ռուսաստանցի պատգամավորներն ու պաշտոնյաները դժգոհում ու բողոքում են Վրաստանում իրենց մատուցված «անակնկալից»: Մարդկային տեսանկյունից նրանք կարող են դժգոհել, քանի որ վրացիները իսկապես շատ թեժ «հյուրասիրություն» կազմակերպեցին նրանց համար: Ինչ-որ իմաստով այդ մարդիկ նաև կարեկցանք ու խղճահարություն էին առաջացնում, բայց մի կողմ թողնենք խնդրի զգացմունքային կողմն ու փորձենք հասկանալ խնդրի բուն էությունը:

Ռուսաստանցի պաշտոնյաններն ու գործիչները պետք է հստակ հասկանան, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ արտաքին քաղաքականության համար հավասարապես նաև իրենք են պատասխանատվություն կրում: Ընդհանրապես, դա ամբողջ հանրության խնդիրն է և չի կարելի պատասխանատվության ամբողջ բեռը բարդել Պուտինի և Կրեմլի վրա: Քաղաքագիտական պարզ աքսիոմա է. քաղաքացիները պետք է պատասխանատվություն կրեն իրենց պետության և կառավարության գործունեության համար: Պուտինն իրենց ընտրյալ առաջնորդն է, քաղաքացիներն են նրան ընտրել և թույլ տվել ոտնձգություն գործել ոչ միայն Ռուսաստանի հանրության, այլ նաև ամբողջ տարածաշրջանի նկատմամբ: Երբ ռուսական տանկերը շարժվում էին դեպի Թբիլիսի, ռուս քաղաքական գործիչներն ու ժողովուրդը լուռ էին, երբ Ռուսաստանը անեքսիայի էր ենթարկում Ղրիմը, մարդիկ ոգևորությամբ էին ընդունում միջազգային այդ հանցագործությունը՝ բացականչելով «Крым наш»: Երբ Դոնբասում տասնյակ հազարավոր մարդիկ էին սպանվում, այդ նույն պատգամավորներն ու գործիչները համերաշխություն և աջակցություն էին հայտնում Կրեմլին:

Իսկ հիմա ո՞ւմից են բողոքում, ինչի՞ց են դժգոհում: Նրանք ընդամենը հնձում են այն բերքը, որն իրենց իսկ աջակցությամբ տարիներ շարունակ ցանվել է, նրանք վայելում են ատելության այն պտուղը, որը տարիներ շարունակ տարածվել է իրենց կառավարության կողմից: Ինչո՞ւ այն ժամանակ չէին խոսում, ինչո՞ւ էին լռում:

Քանի դեռ Ռուսաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգության համակարգն ու վտանգում իր հարևանների խաղաղ գոյակցությունը, ռուս գործիչներն ու պատգամավորները պետք է արժանանան հեգնանքի ու արհամարհանքի: Վերջերս իր հարցազրույցներից մեկում ռուս ընդդիմադիր գործիչ Գրիգոր Յավլինսկին նշել էր, որ ամաչում է գնալ իր ծննդավայր՝ Լվով, քանի որ այդ քաղաքում իրեն ճանաչում են և Դոնբասի անմեղ մարդկային զոհերի հետևանքով ինքը չի կարող նայել ուկրաինացիների աչքերի մեջ:

Յավլինսկու օրինակը պետք է բոլոր ռուսաստանցի գործիչների համար դաս լինի, իրենք պետք է ամաչեն իրենց պետության համար, քանի դեռ վերջինս անմեղ մարդկային կյանքեր է խլում, իհարկե, ավտորիտար ու մարդատյաց ռեժիմի քաղցը բավարարելու նպատակով:

Վերջում միայն ավելացնենք հետևյալը. վրացիները բարձր հանձնեցին ինքնիշխանություն առարկայից քննությունը, նմանատիպ քննություն ապագայում նաև մեզ է սպասվում, ինչպե՞ս կհանձնենք, բարձր կստանանք, թե ինչպես միշտ, լիկվիդ կմնանք:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում