Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար՝ տեղեկացնում է Sputnik -ը:
Բախտաձեն հիշել է 1991 և 2003 թվականները, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ ուժային ճանապարհով: «Երկու դեպքում էլ այնպես ստացվեց, որ պետական ինստիտուտները բարձրության վրա չգտնվեցին, հատկապես ներքին գործերի նախարարությունը, որը պետք է կասեցներ հարձակումը պետական հաստատությունների վրա»,- ասել է վարչապետը:
«Այժմ ներքին գործերի նախարարությունը մեզ օգնեց խուսափելու ծանր սցենարից և ծանր փորձի կրկնվելուց: Ելնելով դրանից՝ ներքին գործերի նախարարը և ներքին գործերի ամբողջ նախարարությունը արժանի են շնորհակալության անձամբ ինձանից և հասարակությունից»,-ասել է Մամուկա Բախտաձեն: