Երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն հայտարարել է, թե որ դեպքում կվերադառնա Ռուսաստան: KP.Ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կսպասի, մինչև երկու երկրների միջև մեծ խաղաղություն հաստատվի:
«Եթե ես կենդանի լինեմ, ինչի վերաբերյալ շատ եմ կասկածում, ես առաջինը համերգի կմասնակցեմ»,- ասել է Կիկաբիձեն: Նա նշել է, որ սիրում է ռուս ժողովրդին: Կիկաբիձեն նաև հավելել է, որ Վրաստանը և Ռուսաստանը պետք է «ապրեն երգով, գույնով, առանց կրակելու, աշխատելով իրենց երկրի համար»: