ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետության ղեկավարի պոստի հնարավոր իրավահաջորդի մասին մտածում է 2000 թ.-ից ի վեր:
«Առանց չափազանցության կասեմ, որ այդ մասին ես մշտապես մտածում եմ դեռևս 2000 թվականից»,- ցիտում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինը նշել է, որ իրավիճակը փոխվում է, և մարդկանց հանդեպ որոշակի պահանջները ևս փոխվում են:
Նրա խոսքերով, վերջնարդյունքում որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի ժողովուրդը:
«Ինչ և ինչպես էլ անի գործող ղեկավարը, ում և ինչպես նա կներկայացնի, միևնույնն է, վերջինական խոսքը ընտրողինն է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացունը», – նշել է նախագահը:
2018 թ.-ի հունիսին Վլադիմիր Պուտինը պատասխանել է նորանշանակ մարզպետներից իրավահաջորդի ընտրության հնարավորության մասին հարցին: Նրա խոսքերով, նոր մարզպետները «մասնագիտորեն պատրաստված են և շահագրգռված աշխատանքում վերջնական արդյունքի հասնելու համար»: Հստակեցնող հարցին, թե արդյոք իրավահաջորդի «մրցույթ» հայտարարվել է մարզպետների շրջանում, Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «կյանքը ցույց կտա, ով ով է և ինչի է հասել և ով ինչի հավակնելու իրավունք ունի»: