Monday, 02 10 2023
12:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումն է նախատեսվում
Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը
Ֆրանսիայի արտգործնախարարի բազմիմաստ այցը Հայաստան
Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքում. 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
11:15
Առնվազն 13 զոհ գիշերային ակումբի հրդեհի հետևանքով
Լուրերի արտակարգ թողարկում 11։00
Վագիֆ Խաչատուրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի փոխվարչապետը այսօր կայցելի Ստեփանակերտ․ հանդիպում է լինելու Արցախի ներկայացուցիչների հետ
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
Արցախյան ողբերգության դասն այն է, որ բանավոր դատապարտումը չի դադարեցնում ագրեսիան․ THES
Այդ փաստաթուղթը մեզ դուրս կհանի նոյեմբերի 9-ի փաստաթղթից և այդ չարաբաստիկ 9-րդ կետից
Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյանի պատասխանը՝ Մարությանին
Տեղահանվածների համար կարող են տներ կառուցվել ու հենց արցախցիները աշխատեն
Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ Տաթևիկ Հայրապետյան
ՌԴ-ն շանտաժ է անում․ Մոսկվայի համար անսպասելի էր Հայաստանի կողմից սեփական շահերի հետապնդումը
ԱՀԿ-ն ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարկում Հայաստան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտեսնենք, որ հայությունը, Քրիստոսի նման խաչի Ճամբէն քայլելով, տակավին կբարձրացնի «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՜ր Յիսուս» աղոթքը․ Տ. Թորգոմ Եպս. Տոնոյան
Երկու ծայրահեղություն, որ փակեցին բովանդակությունն ու բացեցին անկման ճանապարհը
Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ
Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Դուշանբե պլյուս, Բաքու՝ մինուս

Պետք է լինի Դուշանբե պլյուս, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով արցախյան գործընթացին և դրան զուգահեռ լարվածության առաջացման ադրբեջանական պարբերականի քայլերին: Ըստ նախարարի, այդ լարվածության հրահրումները անհրաժեշտ են դարձնում Դուշանբե պլյուս տարբերակը, այլ կերպ ասած լարվածության զսպման և փոխվստահության մեխանիզմի հավելյալ գործիքներ, քան Դուշանբեում Փաշինյան-Ալիև հայտնի պայմանավորվածությունը: Այդպիսով, Վաշինգտոնի հանդիպումից հետո Հայաստանը պայման է դնում, իհարկե առայժմ դիվանագիտորեն ձգված և հարաբերական ձևակերպումով, սակայն բավականին հստակ, որ լարվածության բռնկման պայմաններում ակնառու է Դուշանբե պլյուսի անհրաժեշտությունը: Թե ինչ է պատկերացվում պլյուսի ներքո, չի մանրամասնվում, սակայն դա թերևս թողնելով այսպես ասած խաղի համար, որովհետև այստեղ մասնակիցը լոկ Ադրբեջանը չէ և դա չպետք է մոռանալ՝ մասնակից են նաև համանախագահ երեք երկրները, երեք ուժային կենտրոններ, որոնք ունեն Հայաստանի և Ադրբեջանի օրակարգերը միասին ծանրությամբ գերազանցող օրակարգեր: Դրա վկայությունը նաև Ճապոնիայում G20-ի Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը, որը տևել է մեկուկես ժամ:

Օրակարգի մանրամասները հայտնի չեն, սակայն կասկածից վեր է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Ավելին, հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում նաև Սիրիայի կամ մերձավորարևելյան հարցում ՌԴ, ԱՄՆ, Իսրայել հանդիպումից հետո, որ տեղի է ունեցել Իսրայելում, ընդ որում՝ Երուսաղեմում, որն ինչպես հայտնի է ԱՄՆ-ն ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այնտեղ հանդիպում է ԱՄՆ անվտանգության քարտուղար Բոլթոնի և Իսրայելի վարչապետի հետ: Սրանք նշանակալի զարգացումներ են, նշանային, խորհրդանշական զարգացումներ, որ տեղի են ունենում փաստորեն Մինսկի խմբի համանախագահության երկու առանցքային սուբյեկտների փոխհարաբերության տիրույթում: Իսկ դա, անկախ օրակարգում Արցախի հարցի ուղիղ առկայությունից, անշուշտ իր ազդեցությունն է թողնում դրա վրա: Ընդ որում, ուղիղ առկայության բացակայությունը թերևս հենց ազդեցության արդյունք է, քանի որ Վաշինգտոնն ու Մոսկվան փաստորեն արցախյան ուղղությամբ չեն տեսնում առանձնակի որևէ զարգացման, փոփոխության խնդիր և ըստ այդմ հրատապ քննարկելիության հարց: Այդ ֆոնին հատկանշական է, որ Ադրբեջանում վերջին օրերին թե պաշտպանության նախարարի, թե Ալիևի մակարդակով արվում են հանրությանն ուղղված թափանցիկ ակնարկ-հայտարարություններ, որով Բաքուն փորձում է իր հանրության մոտ արդարանալ, թե ինչու է զերծ մնում «պատերազմելուց»: Դրա պատճառը թերևս այն է, որ Վաշինգտոնի հանդիպմանն Ադրբեջանի առաջ դրվել է Դունաշբե պլյուսի հարցը և Բաքուն ստիպված է չտալ այն պնդելու առիթ:

Այդուհանդերձ, Երևանը հարցը պետք է պահի օրակարգում, սակայն երկկողմ՝ համանախագահ երկրների հետ հարաբերության օրակարգում: Այստեղ անհրաժեշտ է իհարկե հասկանալ, թե ինչ է պլյուսը: Դա Վիեննայի հայտնի օրակարգն է՝ 2016 թվականի, թե՞ այս տարիների ընթացքում դա էլ պետք է ենթարկել «պլյուսի» և Ադրբեջանի համար նոր շանտաժի դեպքում պետք է մշակել շատ ավելի հագեցած զսպաշապիկ, փաստացի պլյուսը վերածելով լուսանցքի, որից այն կողմ պետք է թողնել Բաքուն իրական քաղաքականության ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում