Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան Զագրեբի մրցաարում:
Խորվաթիայում ընթացող շախմատի Granc Chess Tour հերթական փուլի երկրորդ տուրում Արոնյանը մրցեց Անիշ Գիրիի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
2 հնարավորից հավաքելով 1 միավոր՝ Արոնյանը կիսում է 4-8-րդ տեղերը: Հաջորդիվ հայ շախմատիստի հակառակորդը կլինի աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը: