ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հավաստիացրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կարծարծի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման։ Ամերիկացի լրագրողների հաղորդման համաձայն՝ Օսակայում Պուտինի հետ բանակցություններից առաջ Թրամփին հարցրել են՝ նա կասի արդյոք Ռուսաստանի ղեկավարին 2020 թվականի ընտրություններին նման միջամտության անթույլատրելիության մասին: «Իհարկե, ես դա կանեմ»,- նշել Է Թրամփը: Այնուհետեւ, շրջվելով դեպի Պուտինը, նա, ժպտալով, երկու անգամ ասել Է. «Խնդրում եմ, մի՛ միջամտեք ընտրություններին»։