Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի ինքնիշխանության «շիճուկը». երբ է սկսվելու

Ե՞րբ է վերսկսվելու մարտիմեկյան գործի դատավարությունը: Այդ հարցը, թող չհնչի տարօրինակ, բայց, թերևս, ներկայիս փուլում Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առանցքային հարցն է, եթե բացառություն անենք Արցախի հարցի համար: Գործը դատախազությունը դատարան է ուղարկել արդեն մոտ երկու ամիս, սակայն դեռևս հստակ չէ, թե երբ է մեկնարկելու դատավարությունը; Երկու ամիս ժամանակ գնաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ զարգացումների վրա: Դեռ հայտնի չէ, թե որքան կձգվեր այդ ժամանակը, եթե Վերաքննիչի դատավորը անսպասելի չընդհատեր դատական այդ գործընթացը՝ պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ժամանակ են ձգում, խաղում են ժամանակի վրա: Խոշոր հաշվով, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները այլ բան չէին էլ անի, ի վերջո, նրանց խնդիրն է օգտագործել իրենց հաճախորդին պաշտպանելու հնարավոր բոլոր միջոցները: Բայց արդյո՞ք միայն Ռոբերտ Քոչարյանն է մարտիմեկյան գործի ձգձգմամբ շահագրգռվածը:

Երբ գործը դատախազությունն ուղարկում էր դատարան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ այն լինելու է Հայաստանի նորագույն պատմության համար աննախադեպ: Մենք ևս, դրանից առաջ, մի քանի անգամ տարբեր հրապարակումներում շոշափել ենք այդ հարցն ու արձանագրել, որ մարտիմեկյան դատավարությունը չպետք է լինի լոկ Ռոբերտ Քոչարյանի և մի քանի մերձավոր պաշտոնյաների դատավարություն, այլ այն պետք է դառնա Հայաստանում քառորդ դար և ավելի իշխած ու հակառակ հանրության կամքի և Սահմանադրության տառի և ոգու վերարտադրված համակարգի դատավարությունը՝ դրա բոլոր մութ ու լույս կողմերով: Ընդ որում, այդ առաջնային խնդրի ակնարկ-շեշտադրումը կար նաև 2019-ի մարտի 1-ին մարտիմեկյան ողբերգության 11-րդ տարելիցի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որտեղ նա հայտարարում էր, որ Մարտի 1-ը դա մեկ օրում կամ մեկ տարում հասունացած իրողություն չէր, այլ տարիների ընթացքում:

Գլխավոր դատախազը գործը դատարան ուղարկելով, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավարության ընթացքում տարբեր կարգավիճակներով ներգրավված են լինելու երեք նախկին նախագահները, նախկին պաշտոնյաներ, գործիչներ: Ըստ այդմ, մարտիմեկյան դատավարության մեկնարկի ձգձգմամբ շահագրգռվածների ցանկը կարող է շատ ավելի թվով անուն ազգանուններ ընդգրկել, քան միայն Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը: Ավելին, այստեղ իրավիճակը գալիս է կարևորագույն կետերից մեկին՝ իսկ ներքին շահառուներից բացի, ժամանակի վրա խաղը չունի՞ արդյոք արտաքին շահառուներ: Հաշվի առնելով անցյալ տարիներին Հայաստանի ինքնիշխանության տարեցտարի թուլացած մակարդակը, արտաքին ազդեցության հարցը մշտապես եղել է հանրության դիտարկումներում, տարբեր առիթներով: Հարցը մշտապես հնչել է առավել ևս այնպիսի ճակատագրական, վճռորոշ պահերին, ինչպիսին է Մարտի 1-ի ողբերգությունը: Սակայն հարցը կամ հարցերն այս դեպքում հռետորական չեն, քանի որ նաև այս տարիների ընթացքում և ընդհուպ օրերս հրապարակվել են տեղեկություններ օտարերկրյա հետքի մասին:

«Հայկական ժամանակ» թերթը, որ պատկանում է վարչապետի ընտանիքին, օրերս տեղեկություն տարածեց օտարալեզու հանձնարարականի գոյության մասին, հարց տալով, թե արդյոք այն առկա՞ է քրգործում, որը գնացել է դատարան: Հանձնարարականում, ըստ թերթի, օտար լեզվով շարադրված է, թե Հայաստանի իշխանությունն ինչ պետք է անի ընդդիմության և հանրության բողոքը զսպելու համար: Իհարկե, տեղեկությունը չէր մանրամասնում, թե հատկապես ի՞նչ պետք է անի, ըստ օտարալեզու ինստրուկտորների, սակայն արդեն իսկ առնվազն առաջանում են հարցեր, հատկապես տեղեկության հերքված չլինելու պայմաններում: Թե ի՞նչ օտար լեզվի մասին է խոսքը, դարձյալ մանրամասնված չէ, սակայն այստեղ, թերևս, Հայաստանի հանրության մոտ կասկած չկա, որ խոսքը ռուսերենի կամ Ռուսաստանի մասին է: Դրա հիմքը առավել ծանրացրել է դեսպան Կոպիրկինն իր վերջին օրերի աշխուժությամբ, հանդիպումներ Քոչարյանի, ՍԴ նախագահ Թովմասյանի, գլխավոր դատախազ Դավթյանի հետ: Կա՞ մարտիմեկյան գործում ինչ-ինչ բացահայտումների մտահոգություն ՌԴ դեսպանի մոտ, կամ նրանց մոտ, ովքեր դեսպանին հանձնարարել են հանդիպումները: Ի վերջո, այդ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա դատավարությունը, ըստ այդմ, այն որքան արագ սկսի, այնքան արագ կսկսի աշխատել Հայաստանի, այսպես ասած, ինքնիշխանության և դիմադրունակության «շիճուկը», որպիսին կարող է դառնալ մարտիմեկյան գործի իսկապես անաչառ ու ամբողջական քննությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում