Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Ի Գանը պայմանավորվել են ազգային արժույթներով հաշվարկների մասին, գրում է «Իզվեստիա»-ն։
Պարբերականի տվյալներով՝ կողմերը համապատասխան համաձայնագիր են ստորագրել։
Տվյալ պահին արդեն հատուկ նյութեր են ստեղծվում, որոնք Ռուսաստանին և Չինաստանին կօգնեն անցնել ազգային արժույթի և հրաժարվել դոլարից։
Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։