Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային ցուցերն, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից սահմանված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ օդային կապի արգելքը բացասաբար են ազդել վրացական ազգային արժույթ լարիի վրա: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ դեպքերը, որոնք տեղի ունեցան վերջին օրերին, բացասաբար են ազդել տնտեսության վրա: Դա փաստ է: Միևնույն ժամանակ, բնական է, բացասաբար է ազդել նաև այն որոշումը, որը կապված է Ռուսաստանի դաշնությունից ուղիղ չվերթերի և զբոսաշրջիկների այցելությունների արգելքների հետ»,- ասել է Բախտաձեն:
Վրացական ազգային արժույթը, որը երկար ժամանակ տատանվում էր 1 դոլարի դիմաց 2.68-2.70-ի շրջանում, հունիսի 25-ին հակառեկորդ Է սահմանել. լարիի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 2.82:
Լարին անկումը շարունակել է նաև հաջորդ օրերին: Հունիսի 27-ին փոխարժեքը 2.84 լարի է դոլարի դիմաց: