Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Դատավորներին ներկայումս տրված է իրենց դեմքը փրկելու լիակատար հնարավորություն. ինչ կորոշի վճռաբեկը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից երեկ հրապարակված դատական ակտերը։

Այդ մասին նույն օրը հայտարարեցին Քոչարյանի փաստաբանական թիմից։ Բողոքարկման հիմք էլ, ըստ Քոչարյանի փաստաբանական թիմի, հանդիսանալու է այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։

Նշենք, որ դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Բացի դրանից՝ դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Իրավապաշտպան, փաստաբանական հանրությունը դժվարանում են կանխատեսել, թե դատական համակարգում առկա ճգնաժամային իրավիճակում ինչ կարելի է ակնկալել Վճռաբեկ դատարանից։ «Դատական համակարգում առկա ճգնաժամային իրավիճակի պատճառը կայանում է արդարադատության իրականացման համար անհրաժեշտ երաշխիքների բացակայությունը, որի մեջ ես ընդգրկում եմ ոչ միայն օրենսդրական կարգավորումները, այլև դատավարություն իրականացնողների նախկինում ունեցած փորձը, որն անհամատեղելի է արդարադատության իրականացման մոտեցումներին։ Նրանք տարիներ շարունակ ունեն ոչ բարենպաստ գործելու փորձ, գործել են գործադիր իշխանությունից կախված վիճակում։ Հետևաբար, նման պայմաններում կանխատեսում անելը, այն էլ այս պայմաններում, դժվար է, քանի որ ամեն մի դատավոր ինքն է ամբողջությամբ պատասխանատվություն կրում արդարադատության իրականացման տեսակետից՝ չունենալով քաղաքական իշխանության կողմից որևէ արտաքին հրահանգ։ Այս մասով իրենք դժվարություններ ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ վճռաբեկի մասով այդ անկանխատեսելիությունն ավելի դրական է, քան կանխատեսելիությունը, որը պայմանավորված կլիներ որևէ արտաքին միջամտությամբ։ «Այս մասով ես գտնում եմ, որ այս փուլում դատավորները փորձության են ենթարկվում, անցնում են վեթինգի յուրօրինակ փուլ, որով բացահայտվում է նրանց կարողությունները, նրանց գիտելիքները, կամքը, ունակությունը արդարադատություն իրականացնելու ուղղությամբ։ Սպասենք ու կտեսնենք, թե Վճռաբեկ դատարանի դատավորները ինչպես են իրենց դրսևորում»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն իր դատավարական իրավունքները իրացնելու հնարավորություն ունի և շատ կարևոր է, որ այսպիսով հնարավոր է դառնում շրջանցել արտադատարանական որևէ գործողություն.

«Դատավորներին ներկայումս տրված է իրենց դեմքը փրկելու լիակատար հնարավորություն, տեսնենք, թե ինչպես այդ հնարավորությունից կօգտվեն վճռաբեկի դատավորները»։

Մեր դիտարկմանը, որ շատ հաճախ դատավորների այդ «դեմքը փրկելու օպերացիան» մեկնաբանվում է որպես նոր իշխանություններին հաճոյանալու փորձ, Սաքունցը պատասխանեց. «Որևէ մի դատավոր չի կարող մի փաստ բերել, որ իր նկատմամբ ճնշում է եղել նոր իշխանությունների ժամանակ, իսկ եթե ճնշում եղած լիներ, ապա բոլոր դատավորները միանշանակ կալանքի որոշում կկայացնեին Քոչարյանի մասով։ Դատական պրակտիկան է ցույց տալիս, որ քաղաքական իշխանության կողմից չկա որևէ հրահանգ՝ ուղղված դատավորներին»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատական համակարգում անկանխատեսելի վիճակ է և նման վիճակում կանխատեսումներ անելը դժվար է: «Իհարկե, Վերաքննիչ դատարանը թերացավ, երբ Քոչարյանի պաշտպանական թիմին թույլ չտվեց արտահայտվել, միջնորդություններ ներկայացնել, որը կարող է ՄԻԵԴ դիմելու համար ավելորդ հիմք լինել: Ամեն դեպքում, ներկայումս դատական համակարգն անկայուն իրավիճակում է և դժվար է ասել, թե այս պարագայում որ դատարանը ինչ կարող է անել: Մենք տեսանք, թե Դավիթ Գրիգորյանն ինչ աներևակայելի որոշում կայացրեց մի քանի ժամվա մեջ: Այդ առումով դժվար է ասել, թե ինչ կլինի: Պարզապես Վճռաբեկ դատարանում դատավորները շատ ավելի պրոֆեսիոնալ են և օբյեկտիվ որոշում կկայացնեն»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում