Վթարի ենթարկված An-24 ինքնաթիռի ուղևոր Սերգեյ Զելենովսկին պատմել է միջադեպից հետո ինքնաթիռի ներսում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, նա վերջինն է լքել ինքնաթիռը:
Նա պատմել է, որ բորտուղեկցորդուհին օգնել է տարհանել մարդկանց և վնասվածք է ստացել առաջացած հրմշտուքի պատճառով:
«Բորտուղեկցորդուհին օգնում էր: Նրա կողերը վնասել էին առաջացած հրմշտուքի պատճառով, երբ խուճապ սկսվեց, մարդիկ սկսեցին բղավել»,- պատմել է Զելենովսկին:
Նա նշել է, որ բորտուղեկցորդուհին կարողացել է բացել ինքնաթիիռի պոչի հատվածի վթարային դռները: