Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու է «Արսենալը» ցանկանում վաճառել Մխիթարյանին. Քաղաքականության փոփոխություն…

Վերջին օրերին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» 26-ամյա կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային: Մասնավորապես նշվում է, որ Զահայի տրանսֆերի նպատակով ֆինանսական միջոցներ գոյացնելու համար լոնդոնյան ակումբը հնարավոր է վաճառի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մխիթարյանին: Կոտդիվուարցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն ֆունտ, սակայն «Արսենալը» այս պահին այդքան միջոցներ չունի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Զահան պահանջում է նաև շաբաթական 130,000 եվրո աշխատավարձ: Այդ իսկ պատճառով «Արսենալը» ստիպված է վաճառել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Մխիթարյանին՝ վերջինիս բարձր տրանսֆերային արժեքի պատճառով:

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ: 2018/2019 թթ. մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Դեռևս ապրիլից շատ էր խոսվում Մխիթարյանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալից» հնարավոր հեռանալու մասին: Football London պարբերականը կազմել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են ամռանը լքել լոնդոնյան ակումբը: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը տաղանդն ի ցույց դրել է մրցաշրջանի սկզբում, սակայն կայուն խաղ չի ցուցադրում: ««Արսենալը» կմտածի Մխիթարյանից բաժանվելու մասին, եթե լուրջ առաջարկ ստանա: Հայ կիսապաշտպանը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «զինագործների» կազմում»,- գրել էր բրիտանական պարբերականը:

Բրիտանական մեկ այլ պարբերական՝ Mirror-ն էլ նշել էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում լոնդոնյան կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը՝ 350 հազար ֆունտ: Իսպանացի մասնագետի կարծիքով՝ այդ գումարներով «Արսենալը» կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները: Mirror-ը նույնիսկ նշել էր այն թիմերի անունները, որոնցից մեկում Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան: Այդ ակումբների շարքում են «Էվերթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»: Ըստ Mirror-ի՝ հայ կիսապաշտպանը կարող է հայտնվել նաև չինական, ճապոնական կամ թուրքական որևիցե թիմում: Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն» այն թիմերն են, որոնք կարող են իրենց թույլ տալ Մխիթարյանին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա հիմա ստանում է:

Ավարտված մրցաշրջանում Էմերիի թիմը ակտիվ պայքար էր մղում երկու մրցաշարերում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Թիմի առաջ խնդիր էր դրված գալիք մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Դա ոչ միայն կմեծացներ թիմի հեղինակությունը, այլև ֆինանսական վիճակի բարելավման լուրջ աղբյուր կհանդիսանար: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ նպատակին հասնելու դեպքում «Արսենալի» ղեկավարության կողմից ուղղակի տրամաբանական չէր լինի առաջատար ֆուտբոլիստներից հրաժարվելը: Թե՛ Օզիլը և թե՛ Մխիթարյանն այսօր «Արսենալի» առանցքային խաղացողներից են: Չեմպիոնների լիգայի խաղարկությանն ընդառաջ բավական դժվար կլիներ գտնել նրանց արժանի փոխարինողներ: Բնական է, որ խնդիրը չլուծելը ակումբի ղեկավարության կողմից դիտվեց որպես ձախողում:

Պարզ է նաև, որ «Արսենալի» ղեկավարությունը փոխել է քաղաքականությունը: Ձախողումը նվազեցրել է ֆինանսական հոսքերը, «Արսենալի» ղեկավարները կարծես գնում են կրճատումների և ցանկանում են թիմը համալրել երիտասարդ կադրերով: Ամիսներ առաջ խոսվում էր նաև, որ նպատակին չհասնելու դեպքում օրակարգային կդառնա ոչ միայն Մխիթարյանի և Օզիլի, այլև գլխավոր մարզիչ Էմերիի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Ունայ Էմերիի հեռանալու հարցը կարծես չի քննարկվում: Այս մասնագետը ցանկանում է թարմացնել թիմը, բայց չունի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ: Ըստ ԶԼՄ-ների՝ «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար հատկացրել է ընդամենը 40 միլիոն ֆունտ, իսկ միայն Զահայի արժեքը 55 միլիոն է:

Վերջին շրջանում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել և հիմա կազմում է մոտ 25 միլիոն ֆունտ: Մամուլում տեղեկություններ կային, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներ, մասնավորապես՝ «Միլանը»: Նշենք, սակայն, որ իտալական ակումբների համար շատ ավելի նպատակահարմար կլինի վարձակալել Մխիթարյանին, քան գնել նրա տրանսֆերը: «Արսենալին» այս պահին ձեռնտու չէ վարձակալության հիմունքներով այլ թիմի տրամադրել Մխիթարյանին:

Լոնդոնյան ակումբը ըստ ամենայնի սպասում է լավ առաջարկի: Այս պահին, սակայն, Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում