Առողջապահության նախարարության ներկայացրած հակածխախոտային նախագիծը շարունակում է բազմատեսակ կարծիքների առիթ հանդիսանալ հանրության շրջանում:
Նախարարությունը այն հիմնավորում է միջազգային փորձով, իսկ շահառուները պնդում են որ այն մեծ հարված կլինի տնտնեսությանը:
Իրավաբան Հովհաննես Չամսարյանը «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը պարունակում է հակասություն իրավական ակտերի, սահմանադրության հետ, ինչպես նաև հստակ սահմանված չեն օգտագործված տերմինները:
«ՄԵՑՑՈ» ակումբի տնօրեն՝ Տիգրան Սողոմոնյանն էլ կարծում է, որ նախագծում սահմանված վարչական տուգանքի չափերը անտրամաբանական են: Նաև նշում է, որ ըստ օրենքի ռեստորանների աշխատակիցները պետք է իրականացնեն ոստիկանի գործառույթ հաճախորդների վրա, ինչը իրենք չեն պատրաստվում կիրառել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: