Համացանցում հրապարակվել է «Լավ ստախոսը» ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերում են Հելեն Միլերը (Եղիսաբեթ II-ը՝ «Թագուհի»-ն ֆիլմից) և Յեն Մաքելենը («Մատանիների տիրակալ»-ում և «Հոբբիթ»-ում՝ Գենդալֆը)։
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Բիլ Քոնդոնն է։ Կինոնակարը մեծ էկրաններում կհայտնվի այս տարվա նոյեմբերի 15-ին։
Սյուժեի համաձայն՝ պրոֆեսիոնալ ավազակ Ռոյ Քորթինը ծանոթանում է մեծ կարողության տեր այրի Բեթի Մաքլիշի հետ։ Նրան հաջողվում է գրավել կնոջը, բայց զգացմունքները կարող են խանգարել ավազակի ծրագրերին։