Նրա թեկնածությանը նիստի մասնակիցներից կողմ է քվեարկել 159-ը և դեմ՝ 105-ը:
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը դարձել է Եվրախորհրդի նոր գլխավոր քարտուղարը: Այս մասին ասվում է միջազգային կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում: Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով:
Այսօր, ավելի վաղ, Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի մասնակիցները որոշում են ընդունել, որը հաստատում է ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունները: Փաստաթուղթն ընդունելու համար քվեարկել է 116 պատգամավոր, 62-ը դեմ է քվեարկել, ևս 15-ը նախընտրել են ձեռնպահ մնալ: 2014 թ. Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից և Ղրիմը Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուց հետո ռուսական պատվիրակությունը զրկվել էր որոշ լիազորություններից և դադարեցրել մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին: