ՌԴ քննչական կոմիտեն պահանջել է ստուգել Վրաստանի խորհրդարանի «ռուսներին սպանող» պատգամավոր Ակակիա Բոբոխիձեին, հաղորդում է FAN-ը:
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ Բոբոխիձեն, դիմելով ռուս պատգամավորներին, բղավել է «ձեզ սպանել եմ Աբխազիայում, սպանում եմ և կսպանեմ»:
Թբիլիսիի Ուղղափառության միջազգային համագումարի մասնակից, ռուսական պատվիրակության անդամ Նիկոլայ Զեմցովը հայտարարել է, որ Բոբոխիձեի ռեպլիկը կարող է որպես 1992-1999թթ. վրաց-աբխազական հակամարտության ընթացքում և հետագա տարիներին Ռուսաստանի քաղաքացիների սպանությունների մեջ ներգրավվածության խոստովանություն ընդունվել:
Ռուս պատգամավորի խոսքերով, Բոբոխիձեն ՌԴ ՔԿ-ին պետք է տեղեկացնի, թե ինչպես է սպանել ՌԴ քաղաքացիներին:
Զեմցովը հաղորդել է, որ պատրաստ է նյութեր տրամադրել բողոքի ակցիաներից: