Վրաստանի խորհրդարանը «Միասնական ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային զրկել է անձեռնմխելիությունից:
Այսօր Վրաստանի կառավարության լիագումար նիստը համաձայնություն է տվել գլխավոր դատախազությանը դիմելու դատարան՝ պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու միջնորդությամբ:
Այս որոշման օգտին քվեարկել է 91 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանում կան 150 պատգամավորներ):
«Կարծում եմ, որ ես պատմության ճիշտ կողմում եմ և հավատում եմ, որ դուք պատմության սխալ կողմում եք: Ես կարող եմ նայել ձեզանից յուրաքանչյուրի աչքերին, բայց դուք չեք կարող, դա զգացվում է այս դահլիճում»,- ասել է Մելիան նիստի սկզբում ելույթի ժամանակ:
Դատախազությունը պատգամավորին մեղադրում է «խմբային բռնությունների» պատրաստման և ղեկավարման մեջ, այսինքն, հունիսի 20-ի բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի շենքի գրավման փորձի: