Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրավիճակային համագործակցությունը չի բացառվում. Արծվիկ Մինասյանը՝ Քոչարյանի հետ գործակցության մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հունիսի 25-ի որոշմանը, նշեց. «Ցավոք, մեր վատագույն կանխատեսումները, մեծ հաշվով, իրականություն են դառնում։ Դիտարկելով հարցը բացառապես միայն իրավունքի տեսակետից՝ կարող ենք արձանագրվել, որ բազմաթիվ խախտումներ արդեն փաստված են։ Սա վկայում է այն մասին, որ գործն անխոցելի չէ»։

Ըստ Մինասյանի՝ մեղադրանքի ծավալն ու հոդվածները բավարար հիմնավորված չեն. «Սա նշանակում է, որ կասկածն ու հասարակության մեջ ընդվզումները շարունակվելու են։ Այն, ինչ տեղի է ունենում խափանման միջոցի հարցում՝ նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ սա մի գործ է, որ խախտում է բազմաթիվ իրավական նորմեր, և նաև քաղաքական օրակարգում ձևավորվում է սևերի ու սպիտակների արատավոր երևույթը. «Այս երևույթը սկսվեց փողոցից, երբ փողոցը սկսում է ճնշել արդարադատության համակարգին, գործող իշխանություններ էլ տուրք է տալիս փողոցին՝ մշտապես դժգոհություն է լինելու։ Գործադիր իշխանությունը որևէ կերպով չպետք է ճնշում գործադրի դատական իշխանության վրա»։

Այս պահին, ըստ Արծվիկ Մինասյանի, նման ճնշում առկա է։

Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությանը, նրա հետ ընդդիմադիր բևեռ ձևավորելուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք իրենց օրակարգն ունեն. «Որևէ մեկի օրակարգով շարժվելու ձգտում չունենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չբացառեց իրավիճակային տարբեր հարցերի շուրջ գործակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում