Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Քոչարյանի խոսքը կոչ էր ռևանշիստական ուժերին․ նա այդպես էլ պետական այր չդարձավ

Հանրային, քաղաքական, վերլուծական շրջանակների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը, որն անուղղակի, սակայն յուրօրինակ անհարմար դրություն է ստեղծում Արցախի նախագահ Բակո Սահակյանի համար, որի միջնորդությունն էր փաստացի Ռ. Քոչարյանին ազատություն շնորհած Ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում:

Բացի դրանից՝ երեկ ԱԱԾ մեկուսարան մտնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Հարցին էլ, թե այլևս ասելիք չունի՞, արձագանքել է. «Այնքա՜ն ասելիք ունեմ»։

Հարց է առաջանում. ով կամ ովքեր են Ռ. Քոչարյանի ասելիքի հիմնական հասցեատերերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետներ Հայկ Սուքիասյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Հանրային, քաղաքական, վերլուծական շրջանակների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը, որն անուղղակ, սակայն յուրօրինակ անհարմար դրություն է ստեղծում Արցախի նախագահ Բակո Սահակյանի համար, որի միջնորդությունն էր տաստացի Ռ. Քոչարյանին ազատություն շնորհած Ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում:

Բացի դրանից՝ երեկ ԱԱԾ մեկուսարան մտնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Հարցին էլ, թե այլևս ասելիք չունի՞, արձագանքել է. «Այնքա՜ն ասելիք ունեմ»։

Հարց է առաջանում. ով կամ ովքեր են Ռ. Քոչարյանի ասելիքի հիմնական հասցեատերերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետներ Հայկ Սուքիասյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը տվյալ պահին պատահաբար ծնված արտահայտություններ էին. Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Քոչարյանի տոնից զգացվում էր, որ նա մոտավորապես պատկերացրել էր, որ այդպիսի հանգուցալուծում է լինելու և այդպիսի դատավճիռ է կայացվելու, նույնիսկ մեքենայից նրա դուրս գալու ձևն ու դիրքը նախապես մտածված էին, որովետև ինքն իրեն հանրային դերի մեջ է պատկերացնում՝ որպես առանցք, և փորձում ամեն հնարավորություն օգտագործել, կարծում եմ՝ նրա խոսքերը պատահական ասված բառեր չէին»:

«Մենք կարող ենք բողոքել արդարադատության համակարգից, բայց երկրորդ նախագահը պետք է գնահատական տալիս զգույշ լինի, քանի որ իր օրոք, Ս. Սարգսյանի օրոք և Լ. Տեր-Պետրոսյանի օրոք է ձևավորվել արդարադատության համակարգը՝ բոլոր թերություններով հանդերձ, և նրա խոսքն ինչ-որ չափով նաև ինքնամեղադրանք է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Քոչարյանը փորձելու է շարունակել պայքարը, դառնալ  ուժային կենտրոն ներկայիս իշխանությունից դժգոհ մարդկանց համար:

Ա. Մարտիրոսյանը հակադարձեց՝ նշելով, որ պայքարողն ուղղակի պայքարում է, ոչ թե հայտարարում է դրա մասին: «Քոչարյանը երեկ իրեն փուչ խոստում տվողի պես էր պահում, նա այդպես էլ պետական այր չդարձավ: Նրա պահվածքը քաղաքական գործչին, պետական այրին հարիր չէ»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Քոչարյանի կոչը վերաբերում էր նախկին շրջանի մարդկանց, ովքեր նրա հետ որոշակի առնչություն են ունեցել: «Եթե նախկին շրջանի քաղաքական օլիմպում կանգնած գիշատիչն ընկավ, դա չի նշանակում, որ մյուսները պայքարելու ցանկություն և հնարավորություն չեն ունենա: Հավանաբար սա կոչ էր ռևանշիստական ուժերին»,-ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում