Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Սամվել Բաբայանը անհրաժեշտ 11 հազարի փոխարեն հավաքել է 23 հազարից ավելի ստորագրություն. իշխանությունը կդիմադրի՞

Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ քանակով ստորագրություններն արդեն կան։ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, հիշեցնենք, նման նախաձեռնությամբ էր հանդես եկել և առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետության 10 տարվա բնակություն ունենալը համարվի նաև Արցախի բնակություն ու ինքն այդպիսով հնարավորություն ունենա առաջադրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում։

Սամվել Բաբայանի աջակիցներից «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքը շատ ակտիվ ընթանում է, ժողովուրդն իրազեկված է և մասնակցում է. «Երեկվա դրությամբ՝ 23 հազարից անցել է, մինչդեռ անհրաժեշտ էր 11 հազար։ Դա շատ բարձր տոկոս է, ժողովուրդը պատերազմի մեջ է եղել, իր հերոսի արժեքը գիտի, իսկ Սամվել Բաբայանը Արցախի բանակի հիմնադրման մեջ իր տեղն ունի։ Եվ պատահական չէ, որ աջակցում ենք, վստահում ենք այդ մարդուն։ Նա ժողովրդի հանդեպ մեծ հարգանք ունի, իր երկրի համար շատ բան է արել, իր կյանքն է դրել, նախկին իշխանությունների ժամանակ ձերբակալվեց ու այսօրվա իրավիճակում երկար ընդմիջումից հետո հնարավորություն ունի նորից ծառայելու իր ժողովրդին»։

Ռազմիկ Պետրոսյանը միևնույն ժամանակ նշեց. «Մենք մարտական ընկերներով ամեն ինչ անելու ենք, որ այն կլանը, որ մինչև հիմա գործում է՝ Սամվելի ընտրությամբ վերանա։ Մեզ մոտ հեղափոխություն է եղել, այնտեղ էլ կլինի, ու կհաստատվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Սամվել Բաբայանը կնպաստի պաշտպանության ու տնտեսության զարգացմանը։ Եվ նրա ընտրությունը լինելու է ժողովրդի հաղթանակը»։

Մեր այն հարցին, թե տեղեկություններ կան, որ այդ ստորագրահավաքով ժողովրդին իրական նպատակը չի ներկայացվում, և Հայաստան-Արցախ միացման նպատակ է հրամցվում, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Մենք շփվում են ժողովրդի հետ, հանդիպումներ ենք ունենում, հստակ նպատակն ասվում է։ Ասում ենք, որ ինչ-ինչ պատճառներով չմասնակցածները կարողանան մասնակցել ընտրություններին, շատ արցախցիներ լքել են երկիրը, բայց չեն դադարել ծառայել իրենց հայրենիքին, այնպես չլինի, որ մարդկանց առաջ ճանապարհը մեկընդմիշտ փակվի։ Խոսքը միայն իր մասին չէ, այլ ուզում ենք այնպես անել, որ ով հնարավորություն չունի մասնակցել՝ ստանա այդ հնարավորությունը։ Մեր նպատակն այն է, որ արմատախիլ արվի կլանային համակարգը»։

Հարցին, եթե իշխանությունները դիմադրեն, Սամվել Բաբայանը կդիմի՞ փողոցային պայքարի, Պետրոսյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները օրինական ճանապարհով չգնան, մերժեն, ապա այն մարդիկ, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին՝ կպայքարեն, որ իրենց ձայնը տեղ հասցվի։ Բայց ինձ թվում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, մոտակա օրերին թիվը 30 հազարից կանցնի։ Բայց պետք է նշենք նաև, որ իշխանությունները ամեն ինչ արեցին այս ընթացքում, ստորագրահավաքը շրջիկ լինելու փոխարեն համայնքապետարանում էր, ինչը շատերին կաշկանդում էր, որովհետև պետական մարմիններում աշխատող հարազատներ ունեին և վախենում էին մասնակցել։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր չեն մասնակցել, վստահ եմ, կողմ են այդ գաղափարին»։

Թեպետ խորհրդարանը պետք է հաստատի այս գործընթացը, իսկ այնտեղ իշխող ուժը Սամվել Բաբայանի մրցակից գործիչ Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժն է, Ռազմիկ Պետրոսյանը հույս հայտնեց, որ իշխանությունները արկածախնդրության չեն գնա. «Իհարկե, իրենք կփորձեն, բայց ժողովուրդը սեփական հաղթանակի մեջ վստահ է, ոգին չի կոտրվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում