Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, նախկին արտգործնախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնին նկատել են երեք օր շարունակ նույն գուլպաներով։ Այս մասին հաղորդում է The Sun- ը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ջոնսոնը շատ է ճամփորդել երկրում։ Լրագրողները նկատել են, որ լուսանկարաներում, որտեղ քաղաքական գործիչը նստած է, գուլպաներին պատկերված է Ասորեստանի թագավոր Աշշուրբանապալան։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ այդ գուլպաներից վաճառվում են Բրիտանական թանգարանում, այն արժե մոտ վեց ֆունտ սթեռլինգ։