Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Գորայքում անարդար ընտրություններ են եղել, չի ապահովվել գաղտնիությունը. հաղթող թեկնածուն դեմ է, որ նոր ընտրություններ լինեն

Հունիսի 24-ին Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 8-ին Սյունիքի Գորայք համայնքում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի:

Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցած Աշոտ Աղաջանյանը ստացել է 531 քվե, Արտյոմ Գրիգորյանը՝ 515 քվե, իսկ Մանուչար Մկրտչյանը՝ 13 քվե: Ընտրությունների արդյունքները դատարանում վիճարկել էր Արտյոմ Գրիգորյանը, որն ընդամենը 16 ձայնով է զիջել մյուս թեկնածուին։ Արդյունքների վիճարկումը Վարչական դատարանը քննել է կոլեգիալ կազմով՝ 5 հոգանոց դատավորների խմբով, և նրանց կողմից ընդունված որոշումը բողոքարկման ենթակա չէ ու հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ։ Այժմ Գորայքում նոր ՏԻՄ ընտրություններ պետք է լինեն, որից համայնքի բնակիչները դժգոհ են։ Երեկ արդեն Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ գյուղի բնակիչները փակել էի Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։

Բանն այն է, որ անճշտություններ եղել են միայն Ծղուկ գյուղի տեղամասում։ Իսկ այդ անճշտությունները կապված են եղել նրա հետ, որ քվեաթերթիկի ծրարներից որոշների վրա նշումներ են եղել արված, ինչն օրենքով արգելվում է։ Օրենքը պահանջում է, որ ավելորդ գրառում պարունակող ծրարներն անմիջապես մարվեն, բայց այս դեպքում հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշել է, որ այդ ծրարները պետք է բացվեն ու դրանցում առկա քվեաթերթիկները հաշվարկվեն, ինչը օրենքի խախտում է։ Ավելի ուշ, արդեն դատարան հայցադիմում ներկայացրած թեկնածուի կարծիքով՝ նախնական համաձայնություն է եղել ընտրված թեկնածուի ու քաղաքացիների միջև, և այդ կնքված քվեաթերթիկներով պարզել են, թե արդյոք ընտրել են իրեն, թե՝ ոչ։

Արտյոմ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ճանապարհ փակելու, բողոքի ալիք բարձրացնելու նախաձեռնությունը եղել է մյուս կողմին, այսինքն՝ Աշոտ Աղաջանյանը, թերևս այն նպատակով, որ նոր ընտրություններ չլինեն։ «Իրենք ոնց որ թե համաձայն չեն դատարանի վճռի հետ կապված, դրա համար էլ բողոքներ են կազմակերպել, ճանապարհ են փակել։ Իրենք երևի մտավախություն ունեն, որ եթե նոր ընտրություններ լինեն, իրենք այլևս նույնքան ձայն չեն հավաքի, իսկ ես հայտարարել եմ՝ թող նոր ընտրություններ լինեն, եթե ես չեմ հաղթի, կշնորհավորեմ ընտրողին։ Բայց իրենք չեն ուզում նոր ընտրություն լինի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքն այնքան քիչ ձայներով է պարտվել, քանի որ մյուս երկու թեկնածուն միացել էին իրար։

Գորայք համայնքի արդեն նախկին, հրաժարական տված համայնքապետ Առուստամ Առուստամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անարդար են եղել, ընտրությունների գաղտնիությունը չի ապահովվել, ծրարները կնքվել են, իսկ հանձնաժողովի նախագահը ներգրավված է եղել այդ պրոցեսներում։ «Նրան օրենքով արգելված է մասնակցել քարոզչությանը և այլն, իսկ նա ինձ զանգահարել էր և սպառնում էր, թե ես քարոզչություն եմ անում և այլն։ Ասում էր, որ ինքը արդարության կողմնակից է, բայց հենց իր տեղամասում են խախտումները եղել։ 60 ավագանիում և 60 համայնքի ղեկավարի ծրար էլ կնքված է եղել, որը հետո հաշվարկվել է որպես ձայն, որի իրավունքը չկար։ Այդ քվեաթերթիկները պետք է անվավեր ճանաչվեին»,- ասաց Առուստամյանը։

Նախկին ղեկավարը հրաժարական էր ներկայացրել հենց ավագանու անդամ, այս ընտրություններին մասնակցած և դե ֆակտո հաղթած Աշոտ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ «Անձնական խնդիրներ էին։ Նա ուզում էր համայնքի ղեկավարի աթոռին հասնել, հասավ, հիմա հաջողություն եմ մաղթում։ Թող նոր ընտրություն լինի, ով կհաղթի, նա էլ թող պաշտոնավարի»,- ասաց Առուստամյանը՝ հավելելով, որ իշխանությունը, մարզպետն այս ընտրություններին որևէ թեկնածուի չի աջակցել։

Ինչ վերաբերում է կնքված ծրարներին, ապա Արտյոմ Գրիգորյանը չցանկացավ կարծիք հայտնել, թե դա ինչ նպատակով է արվել։ Մեր դիտարկմանը՝ ընտրակաշառքի ֆակտո՞ր է եղել, թե՞ զուտ ապացուցելու համար, որ այդ թեկնածուին են ընտրել, Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման հայտարարություն անել, եթե որևէ կոնկրետ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ես միայն գիտեմ, որ ծրարները կնքվել են, որ հետո նրանք վստահ լինեն, որ այդ ընտրողները իրեն են ընտրել, իսկ թե դա կաշառքի կամ ուրիշ բանի համար է արվել, չեմ կարող նման բան ասել»։

Իսկ խոշորացված Գորայք համայնքն ունի այն բոլոր խնդիրները, ինչը բնորոշ է մնացած համայնքներին՝ ջրի խնդիր, արոտավայրեր, խոտհարքների խնդիրը, որոնք բոլորն էլ թեկնածուների առաջնահերթություններում են։ Թեկնածուներից Աշոտ Աղաջանյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում