Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

ՀՀԿ-ն անտարբերության մատնեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ՝ արձանագրելով, որ «թվով երրորդ կալանավորումը քաղաքական վրեժխնդրության դրսևորում» է: Հանրապետականի գործադիր մարմինը խոսում է նաև քաղաքական հետապնդման, դատական համակարգը իշխանության գործիք դառնալու, իրավունքի ոտնահարման և այլնի մասին՝ արձանագրելով, որ այդ հարցերը ՀՀԿ-ն բարձրացնելու է թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում: Առերևույթ, ՀՀԿ-ն քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանին և դա նոր չէ թե՛ որպես դրսևորում, թե՛ իր բովանդակությամբ:

Սակայն դրանով հանդերձ, դա աջակցություն է միայն ձևով, քանի որ բովանդակային առումով Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ից, թերևս, այդ աջակցությունը չէ, որ սպասում է: Բանն այն է, որ Հանրապետականը «բարոյապես աջակցելով» երկրորդ նախագահին, գործնական, քաղաքական դաշտում շարունակում է անտեսել նրա քաղաքական ծրագրային ազդարարումներն ու հայտարարությունները: Մասնավորապես, արդեն «երրորդ անգամ կալանավորվելուց» առաջ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ քաղաքական դաշտ նետեց իր «ընդդիմադիր բանաձևը»՝ «կոնսենսուս մինուս մեկ»: Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստահարցազրույցը ամենևին պատահական չէր, և նա, անկասկած, շատ լավ էր հասկանում, որ այդ հարցազրույցը որևէ կերպ չի փոխելու որևէ բան իր գործի վերաբերյալ Վերաքննիչի վճռում:

Քոչարյանն, անշուշտ, շատ լավ գիտեր թե՛ իր խափանման միջոց կալանքը փոխելու Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ մինչ այն իրականացնելը, և թե՛ լավ գիտեր, թերևս, վերստին կալանավորվելու վճիռը՝ մինչ այն հնչեցնելը: Դրանից առաջ հեռուստահարցազրույցի նպատակը ոչ թե որևէ բան փոխելն էր այդ հարցում, այլ կալանքից առաջ «վերջին խոսքը» կամ կարևոր «վերջին ուղերձները» հղելը: Եվ այդ առումով երկրորդ նախագահ Քոչարյանը առանցքային ասելիքը հղեց՝ Հայաստանի ներքին տիրույթին «կենսենսուս մինուս մեկ» բանաձևը առաջարկելով, և իհարկե դիմելով արցախյան հանրությանը այնտեղ սպասվող նախագահի ընտրության թեմայով: Այդ առումով, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցից հետո բարոյական աջակցություն կամ քաղաքական դատապարտում չէ, որ ակնկալում էր որևէ ուժից, այլ արձագանք «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևին: Ահա այստեղ է, որ ՀՀԿ-ն առերևույթ բարոյական աջակցություն ցուցաբերելով և դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կալանավորումը, ԳՄ մակարդակով բացարձակ անտարբերության մատնեց Ռոբերտ Քոչարյանի գլխավոր ազդակը կամ ուղերձը, փաստացի ակնարկելով, որ առնվազն այս պահին երկրորդ նախագահը ՀՀԿ-ից կարող է ակնկալել միայն բարոյական աջակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում