«Կարծում եմ՝ Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա առհասարակ ոչինչ չի կարող ազդել, հատկապես դատական որևէ գործընթաց: Ես չեմ նկատում լարվածություն, Հայաստան-Արցախ հարաբերությունները ինչպես եղել են լավ, այդպես էլ կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Արցախի իշխանությունները, նրա խոսքով, իրենք են որոշում իրենց կադրային քաղաքականությունը և ոչ ոք չպետք է խառնվի: