Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը: