Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա ղեկավարների համար բանակցությունների սեղանի շուրջ` G20 գագաթնաժողովի շրջանակներում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ բանակցությունների վայրը ընտրել է ամերիկյան կողմը:
Նա հավելել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա պատվիրակությունների մասնակցությամբ:
Ուշակովը նշել է, որ բանակցությունների ընթացքում, մասնավորապես, քննարկվելու է երկկողմ հարաբերությունների ընդհանուր վիճակը: