Հազվագյուտ հիվանդության պատճառով «մարդ-ծառ» մականունը ստացած բանգլադեշցի տղամարդը բժիշկներին խնդրել է անդամահատել իր ձեռքերը։
Տղամարդը տառապում է verruciform epidermisplasia հիվանդությամբ, ինչը հանգեցնում է մարմնի վրա մեծ թվով գորտնուկների առաջացմանը, որոնք նման են ծառի կեղևի։
Տղամարդը ավելի քան 25 վիրահատություն է տարել 2016թ․-ից ի վեր, սակայն նորից ու նորից աճող գորտնուկները տառապանք են պատճառում նրան։
Բժիշկների խորհուրդը մտադիր է նիստ հրավիրել և որոշել նրա հետագա բուժման ընթացքը։ Բանգլադեշի իշխանւթյունները խոստացել են նրան անվճար բուժում տրամադրել։