Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Գորայք համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր ընտրություններ. դատարանն անվավեր էր ճանաչել նախորդ արդյունքները

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Այս մասին ասաց Գորայք համայնքի ղեկավարի թեկնածուի պաշտպան Գևորգ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր էր ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների արդյունքները:

«Հունիսի 9-ին Գորայք համայնքի ՏԻՄ ընտրություններում առկա էր խախտում և պայմանավորված էր այն հանգամանքով, որ համայնքի ղեկավարի ծրարների տուփում եղել է 59 կնքված ծրար, որը օրենքով համարվում է ավելորդ գրառում, քանի որ այդ ծրարները այլևս չեն կնքվում: Այստեղ կարևոր էր այն հանգամանքը նաև, որ ընտրված անձը և հայցվորի ձայների տարբերությունը ընդամենը 15 էր: Այսինքն` այս 59 ծրարները ակնհայտորեն բերում էր նրան, որ կասկածի տակ էր դնում դրանում ընտրողի ազատ կամքի արտահայտումը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը նշեց, որ այդ ծրարները պետք է անհապաղ մարվեին, սակայն չգիտես ինչու հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշում է, որ այդ ծրարները պետք է ոչ թե մարվեն, այլ հաշվարկվեն:

«Հետագայում մեզ համար նաև կասկածելի եղավ նաև այն փաստը, որ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը առանձին հաշվարկ է կատարել այդ կնքված ծրարներում գտնվող քվեաթերթիկները, թե այդ քվեաթերթիկներում ում օգտին են քվեարկել»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ այդ հաշվարկը իրենց համար շատ կասկածելի էր և հնարավոր էր, որ այդ կնքված քվեաթերթիկներով փորձ էր կատարվել վերահսկողություն իրականացնել ընտրողների քվեների նկատմամբ:

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր փաստերը հայցի տեսքով ներկայացրել էին Վարչական դատարան:

«Այդ խախտումը առկա էր և ապացուցված էր, քանի որ տարածքային հանձնաժողովը նույնպես ընդունել էր այդ մասին իր դիրքորոշումը և նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդել էր այդ ծրարները կնքած հանձնաժողովի անդամներին և նախագահին զրկել հետագայում հանձնաժողովներում ընդգրկվելու հնարավորությունից»,- ընդգծեց Մկրտչյանը:

Պաշտպանը կարծում է, որ դատարանը անաչառ քննություն է իրականացրել և որոշում է կայացրել անվավեր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

Անվավեր ճանաչված ընտրություններում համայնքի ղեկավար էր ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա հավաքել էր 531 քվե։ Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը, ով որոշել էր արդյունքները վիճարկել դատարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում