Մենք Քոչարյանից շատ ավելի շուտ ենք ասել, մենք գտնում ենք, որ անօրինականությն ճարտարապետներից մեկն ինքն է եղել և մենք հիմա ամեն ինչ անում ենք այդ անօրինականությունը վերացնելու և իրավական պետություն կառուցելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Ինքը թող չնեղվի, դա միանգամից չի լինի, որովհետև ինքն ունի բոլոր հնարավորությունները՝ նյութական և մարդկային, որ ամենայն ուժգնությամբ պաշտպանելու իր շահերը»,- ասաց պատգամավորը: