Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ոստիկանները հայտնաբերեցին խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները»

Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»։

Քաղաքացին ցանկացել էր վաճառել մեքենան և հայտարարություն էր տեղադրել համացանցում։ Շուտով զանգել էր գնորդն ու պայմանավորվել էին հանդիպել։ Մհեր ներկայացած անձի հետ հանդիպել էին։ Մեքենան հավանել էր, գին էին պայմանավորվել։ Գնորդն առաջարկել էր գնալ Խուդյակով փողոցում գտնվող իր տուն, որպեսզի կանխավճարը տար։ Սուրճ էր առաջարկել ու խնդրել երկու րոպե սպասել, մինչ ինքը կգնար ընկերոջից կանխավճարի գումարը կվերցներ ու արագ կվերադառնար։ Ժամը 17։00-ի սահմաններում արդեն մեքենան վաճառել ցանկացողները նկատել էին, որ գնորդը տնից դուրս գալիս մեքենայի բանալիները հետն էր տարել։ Տնից դուրս գալով՝ հայտնաբերել էին, որ ոչ Մհերը կա, ոչ էլ ավտոմեքենան։

Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր։ Նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նմանօրինակ հաղորդում էր ստացվել նաև Էրեբունու բաժնում։ Մեքենայատիրոջը կրկին զանգահարել էր գնորդը, ներկայացել որպես Մհեր։ Կրկին հանդիպել էին, ուղեկցել էր Էրեբունի փողոցում գտնվող իբր իր տունը։ Կրկին վստահությունը չարաշահելով՝ դուրս էր եկել ու հափշտակել մեքենան։ Ի տարբերություն ոստիկանության Ավանի բաժանմունքում արձանագրվածի, այս դեպքում գնորդը բնակարանից դուրս գալիս, դուռը բանալիով փակել էր ու ապօրինաբար նաև զրկել տուժողներին ազատ տեղաշարժվելու իրավունքից։

Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդումներ կային նաև ոստիկանության Շենգավիթի և Կոտայքի բաժիններում։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացրին փոխգործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի քանի ուղղություններով։ Շուտով ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացվեցին առաջին տեղեկությունները։

«Համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Մհեր ներկայացած անձը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող 30-ամյա տղամարդը։ Անմիջապես ձեռնարկեցինք համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։»

Մինչ կպարզվեր հափշտակված մեքենաների գտնվելու վայրը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառաողները տեղեկություններ ստացան 30-ամյա տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ։ Օպերատիվ տեղեկություններ կային նաև, որ տղամարդը ցանկանում է հատել Հանրապետության պետական սահմանը։ Դա կանխելու համար ոստիկանները ձեռնարկեցին հնարավոր բոլոր միջոցները։

Հունիսի 22-ին պարզվեց, որ տեղեկությունները ճիշտ էին։ Տղամարդը ցանկացել էր արտերկիր մեկնել, բայց սահմանին բռնվել էր։ Էրեբունու ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանություն։

Զուգահեռ ձեռնարկված միջոցառումներով Ավանի քրեական հետախույզները ճշտել էին նաև հափշտակված մեքենան թաքցնելու ստույգ վայրը։

Ըստ ստացված տեղեկությունների խարդախությամբ հափշտակված ավտոմեքենան պահվում էր Ներքին Չարբախի 5-րդ փողոցում գտնվող առանձնատներից մեկի ավտոտնակում։

Ավտոտնակում հայտնաբերվեց ոչ միայն Ավանի ոստիկանների կողմից որոնվող «Մերսեդեսը», այլև ոստիկանության տարածքային մյուս ստորոբաժանումներում ստացված հաղորդումներով նկարագրված ավտոմեքենաները։

Պարզվեց, որ 30-ամյա տղամարդը «Մերսեդեները» հափշտակելուն պես, անմիջապես տեղափոխել էր Ներքին Չարբախում գտնվող ավտոտնակ ու վաճառել էր։ Արդեն ավտոտնակում դրանք մասնատվել էին, որոշ պահեստամասեր առանձին վաճառվել, որոշներն էլ խնամքով փաթեթավորվել՝ հետագայում իրացնելու համար։

Դատարանի որոշմամբ 30-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում