Բրիտանական ռազմածովային նավատորմի օդաչուն մտել է ծխնելույզ, որտեղ ոտքերը դեպի վեր դիրքով մնացել է գրեթե վեց ժամ, մինչև փրկարարների օգնությամբ ազատության մեջ հայտնվելը, հաղորդում է Daily Mail-ը:
26-ամյա Թոմի Բրաունլին, ալկոհոլի ազդեցության տակ, որոշել է անցնել փորձության միջով, որն առաջարկվում է անցնել Յովիլթոնում գտնվող թագավորական նավատորմի ավիացիոն բազայում բոլոր նորեկներին: Վեճի մասնակիցներին անվճար ալկոհոլ են տալիս:
Օդաչուն գլուխը դեպի ներքև անցել է ծխնելույզի երկու երրորդը, որից հետո մնացել է երկրորդ բուխարիում: Ծառայակիցներն անմիջապես փրկարարական ծառայություն են կանչել, որն ապամոնտաժել է բուխարու մի մասը: Գրեթե վեց ժամ անց տղամարդը հայտնվել է ազատության մեջ:
Բրաունլիի ինքնազգացողության մասին, և արդյոք նա կպատժի արարքի համար, թե ոչ՝ տեղեկություններ չկան: