Թերթը գրում է, որ վերջերս առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ, որը երկար տարիներ տնօրինում էր Դերենիկ Դումանյանը. «Առողջապահության ինստիտուտին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քուշկյանը խիստ դիտողություն է արել Դումանյանին շենքի անմխիթար վիճակի պատճառով: Նախարարի զայրույթն են հարուցել հատկապես քայքայված պատերին առաջացած անցքերը:
Նշենք, որ Դումանյանն այժմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորն է», – հավելում է «Հրապարակ»-ը: