Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ղարաբաղի խնդիրը հավերժ է, բայց հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի. Մալաշենկո

«Ցավոք, Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, հավերժ է, բայց ես հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի։ Պատմության և քաղաքականության մեջ մենք սովորում ենք ամենատարբեր ու անսպասելի տարբերակների, և կարծում եմ, որ Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելուն բոլորն էլ աստիճանաբար կսովորեն։ Այո՛, կլինեն խոսակցություններ, կլինի Մադրիդը, կլինի սա, կլինի նա, բայց համաձայնեք, որ տեսանելի ապագայում հիմնախնդիրը չի լուծվելու»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն (Մոսկվա)։

– Պարոն Մալաշենկո, ի՞նչ է, Ձեր կարծիքով, փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո։ Որքանո՞վ են փոխվել հայկական կողմի մոտեցումները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որոշ լավատեսություն էր առաջացել Ղարաբաղի հարցի առնչությամբ, բայց հիմա տեսնում ենք, որ կրկին գործընթացը գնում է դեպի փակուղի, և լարվածությունը շփման գծում աճում է։ Տեղի ունեցած փոփոխություններից հետո հիմնախնդրի լուծման հեռանկարներ առաջացե՞լ են, թե՞ դա Երևանից կախված չէ։ 

– Գիտեք, ես ո՛չ լավատես եմ, ո՛չ էլ հոռետես, քանի որ Ղարաբաղի հարցը հավերժ է, ես ընդհանրապես չեմ պատկերացնում՝ ինչպիսին կարող է լինել այս հիմնախնդրի վերջնական լուծումը։ Եվ այս պայմաններում ամենակարևորն այն է, որ իրավիճակը չսրվի, մարդիկ չզոհվեն։ Սա է գլխավոր հարցը։ Իսկ ղարաբաղյան հարցի լուծումը, իմ կարծիքով, հետագա սերունդների խնդիրն է։ Այսօր դա պարզապես անհնար է։ Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են և՛ Հայաստանում, և՛ Բաքվում։ Այո՛, այս հիմնախնդիրը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար ներքին ու արտաքին քաղաքականության գործիք է։ Այո՛, կողմերից մեկնումեկը ժամանակ առ ժամանակ փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի ուժեղ դիրք է գրավում այս հարցում։ Այո՛, ասում են, թե հայկական բանակը թույլ է ադրբեջանական բանակից։ Շատ բաներ են ասում, բայց ես պատերազմ չեմ պատկերացնում։ Եվ, ի դեպ, պատերազմ սկսելու մեջ հետաքրքրված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այն պետությունները, որոնք ընդունված է անվանել «արտաքին գործոն»։ Ուստի, ցավոք սրտի, Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, հավերժ է, բայց, բարեբախտաբար, ես հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի։

– Այո, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք կա։ Փաշինյանը պնդում է, որ պաշտոնական Ստեփանակերտը նույնպես պիտի լիարժեքորեն մասնակցի բանակցություններին, սակայն Բաքուն դեմ է դրան։ Եվ եթե կողմերը հակադիր դիրքորոշումներ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի, թե՛ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների կամ բաղադրիչների վերաբերյալ, ապա դա վաղ թե ուշ կհանգեցնի փակուղային վիճակի բանակցային գործընթացում և հակամարտության նոր սրացումների։

– Տվյալ պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցում ելնենք Երևանի տրամաբանությունից, ապա դա շատ նորմալ է, դա անհրաժեշտ է։ Բայց կա նաև այլ տրամաբանություն. դա Բաքվի տրամաբանությունն է՝ իսկ ո՞ւմ հետ նրանք պիտի բանակցեն։ Սա այն ողբերգությունն է, երբ այս երկու տրամաբանությունները իրար հետ չեն խաչվում։ Սրանք իրավիճակի տարբեր ընկալումներ են։ Ուստի, այո՛, դա կարող է բերել նոր սրացումների, բայց պետք չէ չափից ավելի շատ ընդգծել այն հարցերը, որոնք հարևան երկրի վրդովմունքն են առաջացնում։ Պատմության և քաղաքականության մեջ մենք սովորում ենք ամենատարբեր ու անսպասելի տարբերակների, և կարծում եմ, որ Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելուն բոլորն էլ աստիճանաբար կսովորեն։ Այո՛, կլինեն խոսակցություններ, կլինի Մադրիդը, կլինի սա, կլինի նա, բայց համաձայնեք, որ տեսանելի ապագայում հիմնախնդիրը չի լուծվելու։

– Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը հայկական կողմի համար ավելի լավ է, քան պատերազմը։ Այսինքն՝ մեր գլխավոր մտահոգությունը պատերազմն է, և մենք կարծում ենք, որ այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ Ռուսաստանը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս ասել է, թե Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, բայց ամեն ինչ չէ, որ Ռուսաստանից է կախված։ Եվ նրան հիշեցրին, որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, թե ինքը չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմի վերսկսում տարածաշրջանում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը կարո՞ղ է կանխել պատերազմը, թե՞ ոչ։

– Գիտեք, դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք պատասխան չունեն։ Կարելի է միայն դատողություններ ու ենթադրություններ անել այդ հարցերի շուրջ։ Բայց, նախ, միայն Ռուսաստանը չէ մասնակցում բանակցություններին միջնորդներից։ Եվ կարծում եմ, որ տվյալ պարագայում և՛ Ռուսաստանը, և՛ ընդհանրապես միջազգային հանրությունը, այսպես թե այնպես, շահագրգռված չեն այդ պատերազմով, դա ոչ ոքի էլ պետք չէ։ Ուստի, եթե հանկարծ ծանր իրավիճակ ստեղծվի՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, կանեն ամեն ինչ, որ պատերազմ չլինի։ Իսկ իրար վրա կրակելուց մենք երբեք չենք կարող խուսափել։

– Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին։ Իհարկե, դա հաստատված վարկած չէ, բայց որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Ապրիլյան պատերազմի հիմքում ռուսական այս նախագծի իրագործման մտադրությունն էր, ուստի բացառված չէ, որ Ռուսաստանը ապագայում էլ փորձեր կանի կյանքի կոչել իր այդ ծրագիրը։

– Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Դա կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի իրադրությունը Ռուսաստանում։ Այս տեսանկյունից Ղարաբաղը գլոբալ քաղաքականության խնդիրներից մեկն է, ընդ որում ամենագլխավորը չէ, և Լեռնային Ղարաբաղի հարցը առանձին դիտարկելը այնքան էլ ճիշտ չէ։ Կրկնում եմ՝ Ղարաբաղը ամենագլխավոր հարցը չէ միջազգային հանրության կյանքում։ Ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Ամերիկայի համար։ Եվ մենք դա շատ լավ գիտենք։

– Հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Մինչ այդ՝ ապրիլի 15-ին, նրանք հանդիպել էին Մոսկվայում։ Սա ի՞նչ է նշանակում, ամերիկյան և ռուսական կողմերը կրկին մրցակցո՞ւմ են իրար հետ։

– Դա կարող ենք նաև մրցակցություն համարել, բայց, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցն այն հարթակը չէ, որտեղ Ռուսաստանն ու Ամերիկան պիտի մրցակցեն։ Կարծում եմ, որ այս գործընթացում առաջատարը, որպես բանակցող և միջնորդ, շարունակում է մնալ Ռուսաստանը։ Դա շատ նորմալ է, քանի որ Ռուսաստանը աշխարհագրորեն ավելի մոտ է այս հակամարտության գոտուն, նա այստեղ՝ Հարավային Կովկասում, որոշ ազգային շահեր ունի, ուստի ես կարծում եմ, որ Ռուսաստանը, այսպես առած, թիվ 1 միջնորդն է։ Նա այդ համարի տակ է հանդես եկել ու այդ համարի տակ էլ կմնա։ Այո, կլինեն նաև այլ ակտիվություններ, դա անխուսափելի է։ Բայց այս պահին առաջին համարով հանդես եկողը Ռուսաստանն է։

– Ընդհանրապես ընդունված էր ասել, թե սա մի այնպիսի յուրօրինակ ձևաչափ է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցում են, բայց վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերություններն այնքան են սրվել, որ նույնիսկ Ղարաբաղի հարցի շուրջ առճակատման որոշ նշաններ են նկատվում։

– Ես չգիտեմ՝ ինչ է նկատվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ղարաբաղյան ձևաչափում, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենուրեք շատ լարված են, բարդ են։ Եվ այդ պարագայում ինչո՞ւ պիտի Ղարաբաղը բացառություն լինի։

– Շատ կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը։ Կարելի է ասել, որ դրանք բավական բարդ հարաբերություններ են՝ հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով բոլոր այն հարցերն ու խնդիրները, որ կան այս հարաբերությունների տիրույթում։ Խոսքը այդ թվում նաև այն նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին է, որոնց Մոսկվան ակնհայտորեն պաշտպանում է։

– Գիտեք, ամեն ինչ հարաբերական է։ Եթե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները համեմատենք Ռուսաստանի և այլ նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերությունների հետ, ապա կտեսնենք, որ ամենապարզ հարաբերությունները հենց Հայաստանի հետ են։ Պատճառն այն է, որ, նախ և առաջ, երկու երկրներին միավորում է բնական ռազմավարական դաշինքը, որը ոչ ոք չի մերժում և չի մերժելու։ Երկրները համագործակցում են տնտեսական ոլորտում։ Հայաստանը մասնակցում է Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին։ Եվ վերջապես՝ սա անվտանգության հարց է։ Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին, ով էլ իշխանության գա Հայաստանում, Ռուսաստանը և Հայաստանը նորմալ հարաբերություններ են ունենալու։ Այո, կան որոշ նրբերանգներ և կլինեն։ Դա շատ բնական է և նորմալ, քանի որ պետությունների հարաբերությունները կենդանի պրոցես են։ Բայց ես չեմ տեսնում որևէ քաղաքական գործիչ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում, որը կասի, թե ո՛չ, դա մեզ պետք չէ։ Այո՛, Հայաստանը որոշ առումով շարժվում է դեպի Եվրոպա, և դա նույնպես նորմալ է։ Շատ նորմալ է։ Բայց դա չի վնասում Ռուսաստանին, քանի որ կա այսպիսի հասկացություն՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Տվյալ պարագայում Հայաստանը ևս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, բայց, այսպես ասած, գերիշխող ուղղությունը ռուսականն է, և արմատական փոփոխությունների հեռանկար այս ոլորտում ես չեմ տեսնում։ Աստիճանաբար ինչ-որ բան ինչ-որ մի օր կփոխվի, բայց դա արդեն այլ թեմա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում