Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Կլինի՞ Արցախում արտահերթ

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումն անշուշտ արտացոլում է նաև զուգահեռ քաղաքական տողատակեր, որոնք ձևավորվել և զարգանում էին դեռևս նրա կալանքի վերացման վճռին զուգահեռ, այդ թվում նաև Արցախի նախկին երկու նախագահների հայտնի երաշխավորագրային ներգրավումով:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչի վճռից բառացիորեն մի քանի ժամ առաջ ունեցած հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն բավականին բաց ազդակներ էր հղում նաև Արցախի նախագահի ընտրության գործընթացի առնչությամբ՝ հայտարարելով նաև իր թեկնածուն ունենալու մասին, թեև չբարձրաձայնելով նրա անունը: Ռոբերտ Քոչարյանը ակնառու դժգոհում էր Արցախի իրավիճակի վրա Երևանի ազդեցությունից, ինչը կարող է պարզապես դիտարկվել դժգոհություն Արցախի իշխանությունից, որ բավարար չափով չի հակազդում Երևանին: Այդպես է դա, թե ոչ՝ իհարկե մեկնաբանության տիրույթից է, և տվյալ պարագայում հարցը ոչ թե Քոչարյանի գնահատականի ճշմարտացիությունն է, այլ դրա առկայությունը, որը թույլ է տալիս անելու որոշակի եզրակացություններ:

Դրան զուգահեռ՝ մեկ այլ հատկանշական հանգամանք է և այն, որ Ռոբերտ Քոչարյանին վերստին կալանավորելու որոշմանը զուգահեռ հայտնի դարձավ նրա, այսպես ասած, առավելագույնս բաց խաղացող թիմակիցներից մեկի՝ Գառնիկ Իսագուլյանի հրաժարականի մասին՝ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից: Այդպիսով, Երևանում կայացված դատավճիռը պարունակում է դեպի Արցախ հայացք ուղղելու շարժառիթներ՝ հաշվի առնելով նաև Արցախում վերջին օրերին տեղի ունեցած մեկ այլ կադրային փոփոխություն՝ ամիսներ առաջ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած Լևոն Մնացականյանը օրեր առաջ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց ոստիկանապետի պաշտոնին: Դա վկայում է, որ Բակո Սահակյանը պատրաստվում է որոշակի գործընթացի՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ, դա է խնդիրը: Եվ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից առաջ գործնականում առաջին անգամ բավականին բաց անդրադարձ կատարեց արցախյան իրողություններին, տալիս է այդ հարցի տեղիք:

Ռոբերտ Քոչարյանի «ազատության» գործընթացը արագացրեց մի շարք այլ քաղաքական զարգացումներ, Արցախի ընտրական գործընթացը կարո՞ղ է լինել դրանց շարքում: Այստեղ իհարկե առանցքային հարցն այն է, թե Բակո Սահակյանը, որի ձեռքում է նախագահական լիազորությունը, որքանով է վերահսկում իրավիճակը՝ լինելով հեռացող նախագահ և գործնականում գտնվելով Հայաստանի նոր ու հին իշխանությունների միջև, այդ ամենով հանդերձ լինելով իհարկե նաև հին համակարգի օրգանական մասերից մեկը:

Եթե Բակո Սահակյանը կառավարում է իրավիճակն Արցախում և ըստ այդմ՝ պատասխանատու է իշխանության անցման գործընթացի համար՝ դրանում հանրային և պետական շահի գերակայության աներկբայությամբ, ապա դա ենթադրում է մի իրավիճակ: Մեկ այլ իրավիճակ է, երբ Բակո Սահակյանն այլևս չի կառավարում գործընթացը: Այդ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի նա հնարավորինս արագ ղեկը փոխանցի հանրությանը, որպեսզի Արցախի հանրությունը ձևավորի իր իշխանությունը, իր պահանջներով և պատասխանատվության իր սահմանած նշաձողերով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում