Վրաստանի նախագահի հրամանագրով փոխարտգործնախարար Գեորգի Բոկերիան նշանակվել է նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական, Անվտանգության ազգային խորհրդի քարտուղար: Այդ մասին ասված է նախագահի վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ: Կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ կառավարության կազմում: Մասնավորապես, Սահակաշվիլին խորհրդարանին է ներկայացրել եւ նրա համաձայնությունն է ակնկալում Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոսբաշվիլիին ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշումը: Վրաստանյան գործակալությունները հայտնում են, որ Վրաստանի վարչապետի հրամանով վերաինտեգրման հարցերով պետնախարար է նշանակվել Անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Եկատերինա Տկեշելաշվիլին, որը նաեւ կհամատեղի փոխվարչապետի պաշտոնը: