Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում ահավոր վիճակ է. գործարարներից ատկատ է պահանջվում, ով չի համաձայնում, սկսվում են հետապնդումները

Ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ համագործակցող գործարարները շարունակում են բարձրաձայնել և քրեական գործերով հիմնավորել ընկերության անարդյունավետ և կոռումպացված գործունեությունը Հայաստանում։ «20 տարվա գործունեության վերջին 5 տարին այնպիսի տպավորություն է, որ ընկերությունում ահավոր վիճակ է։ Ռեբեց, Դարբինյան, Վալկո ազգանուններով մարդիկ կան, ովքեր եկան Հայաստան, ու դրանով ամեն ինչ սկսվեց։ Սկսվեց գործարարների ձեռքից պայմանագրեր վերցնելը, գործարարներից ատկատներ պահանջել։ Իսկ ով չէր համաձայնում, իրենք հանում են դրան, ու պայմանագիրը չեղյալ է հայտարարվում։ Տենդերով մեր շահած պայմանագիրը իրենք չեղյալ հայտարարեցին ու նոր տենդեր հայտարարեցին միայն նրա համար, որ մենք չէինք համաձայնել ատկատ տալ իրենց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանը։

Հիշեցնենք, որ այս ընկերության հետ կապված, ընկերության բողոքի հիման վրա քրեական գործ կա հարուցված, որով հիմա քննություն է գնում։ «Քննություն է գնում, ամեն ինչ չենք կարող մանրամասն ասել, բայց այն, որ իրենք ատկատով են աշխատում, դրա մասին բացահայտ հայտարարում են, կանչում են կաբինետ, ատկատ են պահանջում, որ չես համաձայնում, պայմանագիրը չեղյալ են հայտարարում։ Սրա մասին արդեն շատերը գիտեն, բայց հեղափոխությունից հետո որոշեցինք հայտարարություն տալ, քանի որ այսպես շարունակել արդեն հնարավոր չէր»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իրենց բողոքից հետո իրենց կանչել են ԱԱԾ, «զրուցել» մի քանի անգամ՝ ակնհայտ վախեցնելու նպատակով, սակայն ապարդյուն։ «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները անգամ հասել են Մոսկվա հարցին լուծում տալու համար։

Սամվել Սահակյանի խոսքերով՝ կատարվող ապօրինություններում հիմնական դերակատարը ԱԱԾ նախկին գեներալ-լեյտենանտ Արմեն Դարբինյանն է, որը ԱԱԾ-ից ազատվելուց հետո շատ արագ՝ մեկ-երկու օրում ՌԴ անձնագիր է ստացել և 2012-ին, արդեն որպես ՌԴ քաղաքացի, աշխատանքի է անցել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում՝ որպես գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ։ «Հենց այդ օրվանից էլ սկսվեցին դժբախտությունները, գործարարների հետ խնդիրները կրկնապատկվեցին։ Նույն Դարբինյանը մեզ հետ հանդիպել է և փորձել է իր՝ ԱԱԾ-ում աշխատող գնդապետ ընկերոջ ընկերությունը փայ մտցնել մեր ընկերության հետ։ Բայց դա էլ չստացվեց, և սկսվեցին ուրիշ տիպի մոտեցումներ։ Սկսեցին մեզ սադրել, եկան «ռազբորկայի», որ մենք իրենց գլուխը ջարդեինք, որ վազեին դատաբժշկի մոտ, քրեական գործ հարուցեին, բայց դա էլ չստացվեց։ Մենք միշտ օրինական ենք աշխատել, ոչ մի խախտում թույլ չենք տվել ու երբեք ոչ մի սադրանքի ու կոռուպցիոն սխեմաների մեջ չենք եղել։ Մեր նկատմամբ իրականացված սադրանքի հեղինակները Դարբինյանն էր, Վալկոն ու Վեներա Ավետիսյանը, որն իրենց գլխավոր հաշվապահն է ու, առանց որի, երկաթուղում ոչ մի որոշում չի կայացվում»,- նկատեց Սահակյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հեղափոխությունից հետո երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ֆինանսների նախարարության ակտը կազմված է 100-104 միլիոն դոլարի մոտ չարաշահումների հիման վրա։

Մինչդեռ հիշում ենք, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չարաշահումները 60 միլիոն դոլար են։ Այսինքն՝ չարաշահումներն ավելի շատ են և կշարունակվեն, քանի դեռ դրա դեմը չի առնվել։ Երկաթուղում կան կլաններ, որ եթե դրանց վերջը չտրվի, ապա մենք ընդհանրապես երկաթուղի չենք ունենա»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքերով՝ ՀԿԵ-ն զբաղված է միայն խաբեությամբ, ոչ մի ռեալ աշխատանք չի կատարվում։ Երկաթուղու գծերը խայտառակ վիճակում են։ «Նախօրեին նյութ կար այս տարի առաջին անգամ դեպի Բաթումի գնացող գնացքի մասին։ Դուք մենակ պետք է տեսնեք երկաթուղում Երևան կայարանի գծերի վիճակը։

Մարդիկ արել են 270 միլիոն դոլարի ներդրում, և երկաթուղու՝ Երևան կայարանի գծերը ինչ-որ հետամնաց երկրի երկաթուղու գծեր են հիշեցնում։ Իրենք միայն ստեր են ներկայացնում, դրանով փորձելով շոու սարքել։ Ոչ մի բանը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ խաբում և ասում են, որ Երևան-Բաթումի գնացքը նոր է, բայց այն իրականում ներկած է։ Իրենք առաջնորդվում են նման ստերով, իսկ երբ բռնվում են, ինչ-որ ստուգումներ են սկսվում, աղմուկ է բարձրանում, իրենք գնում են մի հատ էլեկտրագնացք են գնում, բերում են, մեծ շուքով պրեզենտացիա են անում, բայց իրականում երենք այդ գնացքը գնում են Հայաստան ուղղված ներդրումային միջոցներով և նստեցնում են իրենց շարժակազմի բալանսի վրա, որն իրենց սեփականությունն է։ Ընդ որում՝ կատաստրոֆիկ բարձր գնով։ Պատկերացնում եք, իրենք Հայաստանի միջոցներով իրենց համար շարժակազմ են գնում ու աղմկում, թե էլեկտրագնացք են գնել»,- նկատեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ էլեկտրագնացքներ գնելն էլ իրենց մտահղացումն է եղել, երբ իրենց հիմնադիրը գնացել է Մոսկվա, պահանջել վերջ դնել իրենց նկատմամբ կիրառվող ռեպրեսիվ միջոցներին, ինչպես նաև դադարեցնել թալանը։ Այդ ժամանակ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության անվտանգության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Դոլգովի աշխատասենյակում հարց է հնչել, թե ինչ անել, որ Հայաստանում Ռուսաստանի իմիջը բարձրացվի, և խորհուրդ է տրվել փոխել Հայաստանում շահագործվող էլեկտրագնացքները, որոնք արդեն մի քանի անգամ ներկված են, բայց այլևս ենթակա չեն շահագործման։

Սամվել Սահակյանը նշեց, որ իրենք վստահություն ունեն, որ քրեական գործերի արդյունքում իսկապես իրավիճակ կփոխվի։ Համենայնդեպս, ստուգումներն արդեն մեծ առաջընթաց է։ Նախկին իշխանությունների ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե հնարավոր է երկաթուղում ստուգումներ իրականացնել։

«Երկաթուղում հենց ստուգումներ են լինում, մի վայնասուն է բարձրանում, թե հայ-ռուսական հարաբերությունները կվատանան։ Հայ-ռուսական հարաբերությունները կարող են լավանալ միայն այն դեպքում, երբ թալանչիների վերջը տրվի։ Իսկ եթե այդ ամենի վրա աչք փակվի, ոչ մի բան էլ չենք ունենա։ Հուսանք, որ արդեն իսկ տեղի ունեցած ստուգումները արդյունք կտան։ Իսկ որ ամենակարևորն է, պետությունը պետք է ունենա վերահսկողություն նման ռազմավարական ոլորտի նկատմամբ»,- եզրափակեց Սամվել Սահակյանը։

Հիշեցնենք, որ այս պահին ՀԿԵ-ին վերաբերող բազմաթիվ քրեական գործեր կան։

2008թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական երկաթուղիների» կառավարմանը, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է 122 մլրդ 348 մլն ՀՀ դրամ ներդրում կատարել երկաթուղային ենթակառուցվածքներում և 52 մլրդ 209 մլն դրամ` շարժակազմերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում