Rolling Stօnes խմբի մեներգիչ Միք Ջագերի ընկերուհին` դիզայներ Լոուրեն Սքոթը, մեռած է հայտնաբերվել Նյու Յորքի իր բնակարանում: Այս մասին հայտարարել է երգչի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` «Ջագերը ցնցված է» պատահարի հետ կապված: Ըստ նախնական տվյալների` Սքոթն ինքնասպանություն է գործել: Նրան կախված են հայտնաբերել:











































