Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Այդ ի՞նչ պատահեց «միակ տղամարդու» հետ

Դատարանը որոշեց վերստին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ կալանավորվելուց մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահը հասցրեց հարցազրույց տալ և անուղղակիորեն ակնարկել դատարանի կանխատեսելի որոշման մասին:

Իհարկե, այդ հարցազրույցին անդրադառնալու գայթակղությունը չափազանց մեծ է, հատկապես, որ այն ողողված էր կեղծիքով և իրականության ակնհայտ ձևախեղմամբ: Իրականում դա հարցազրույց էլ չէր, այլ մենախոսություն, իսկ ավելի կոնկրետ՝ Քոչարյանի երևակայության արդյունքում ստեղծված մտահայեցողություն: Տպավորությունն այնպիսին էր, թե երկրորդ նախագահը խոնավ մեկուսարանում, անհարմար նառի վրա նստած խոսում է ինքն իր հետ, իսկ լրագրողն ընդամենը գոյություն չունեցող տեսիլք է՝ հեռազգացողության և մտապատրանքի հետևանք:

Վերոհիշյալ ձևակերպմամբ մենք ամենևին էլ չենք փորձում հեգնել ու ծաղրել Ռոբերտ Քոչարյանին: Ընդամենը արձանագրում ենք մեր պատկերացումները չափազանց ակնհայտ ճշմարտության մասին. այդ հարցազրույցի և՛ հարցերը, և՛ պատասխանները գրվել էին մեկ մարդու կողմից, և այդ մեկը Ռոբերտ Քոչարյանն էր: Իսկ հարցազրուցավարը ընդամենը մեխանիկական հորինվածք էր, նրա փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր շնչավոր և անշունչ առարկա, քանի որ խնդիրն ավելի քան պարզունակ էր. ընդամենը հարցաշարի պարզունակ ընթերցանություն, և ոչ ավելին:

Թերևս, հենց այս պատճառով էլ անիմաստ ենք համարում որևէ կերպ անդրադառնալ այդ հարցազրույցին, քանի որ մենախոսությունն ինքնին անձնական տարածություն է, և մենք ամենևին էլ չենք ցանկանում ոտնձգություն գործել կործանվող անհատի ինքնահայեցողության գործընթացի նկատմամբ:

Հարցազրույցում արտաբերված մտքերից զատ, մեզ ավելի շատ մտահոգում է լրագրողի ճակատագիրը, ի՞նչ է լինելու նրա հետ, երբ «Քոչարյան» գործոնը վերջնականապես հեռանա մեր իրականությունից, որտե՞ղ է աշխատելու և ինչո՞վ է զբաղվելու: Չէ՞ որ բռնաբարությունը լուրջ հանցագործություն է, հատկապես երբ բռնաբարվողը այն հայտնի մասնագիտությունն է, որը մենք ժուռնալիստիկա ենք անվանում:

Ռոբերտ Քոչարյանին հակադարձելու մտքից հրաժարվելը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով: ՀՀ քաղաքացիների հոգևոր առողջությունն ու անվտանգությունը չափազանց կարևոր են մեզ համար: Ասվածի տրամաբանությունից ելնելով՝ մենք չենք ուզում քաղաքացիներին ներքաշել ցածր բանավեճի տարածություն, որտեղ կազմակերպվող երկխոսությունը մարդկային բանականությունը առաջնորդում է դեպի անխուսափելի դեգրադացում և լյումպենացում:

Մարդիկ հոգնել են, նրանց միտքն ու մտածողությունը ազատագրության պետք ունեն:

Մարդիկ ուզում են մոռանալ, չհիշել ու ազատագրվել «քոչարյանական» պիեսի տիրապետությունից, նրանք պոզիտիվ արժեքների և ստեղծարար տեղաշարժերի պետք ունեն:

Ռոբերտ Քոչարյանը պետք է ուժ գտնի իր մեջ և հաշտվի իրականության հետ, չէ՞ որ ինքն իրեն Հանրապետության «միակ տղամարդ» էր հռչակում, իսկ ի՞նչ է պատահել հիմա, մի՞թե «միակ տղամարդը» չի կարողանում քաջություն դրսևորել և համակերպվել անխուսափելի պարտության հետ: Քաջության չափորոշիչները չեն կարող սահմանափակված լինել հաղթանակի պարզունակ շրջանակներում: Դրա բուն էությունը քողարկված է առաջին հերթին արժանապատիվ պարտվելու և այդ պարտության հետ առերեսվելու կարողության մեջ: Անմարդկային կարողություն, որը մարդուն մարդկային շունչ է հաղորդում:

Հենց այստեղ է թաքնված ամբողջ խնդիրը. արդեն մեկ տարի է, ինչ «միակ տղամարդը» չի կարողանում արժանապատվորեն պարտվել, նա չի կարողանում քաջություն գտնել և անմարդկային ինքնախոստովանության արդյունքում մարդկային շունչ ու կերպարանք ստանալ:

Բայց գեղեցիկ հեռանալու արվեստին չտիրապետելը դեռևս չի երաշխավորում ինչ-որ մեկի ներկայությունը, քանի որ այլընտրանքը ստորացուցիչ դուրս շպրտումն է: Այսպիսով՝ «քոչարյանական» ցածրակարգ պիեսը կարծես թե մոտենում է ավարտին, անցյալի ճահիճը մարմնավորող երկրորդ նախագահի կալանավորումը դրա վերջին արարն էր: Վերջապես մարդիկ այդ ճահճից դուրս գալու և դրա գոյության մասին մոռանալու հնարավորություն կստանան: Թերևս, հենց այս պատճառով էլ չենք անդրադառնում այդ հարցազրույցին: Քաղաքացիները պետք է մոռանան նրան ու այլևս չհիշեն, որպեսզի երկրորդ նախագահը հանգիստ, առանց ավելորդ ջղաձգումների վայելի իր երկարատև հանգիստը: Իսկապես, Քոչարյանը նույնպես հանգստանալու պետք ունի, մարդատյացները նույնպես մարդ են, և այդ մարդատյացությունն ինչ-որ մի օր նաև ուղղվում է հենց իրենց դեմ՝ կործանելով մարդուն ներսից: Բայց հոգևոր հանգստի առաջնային պատճառը գիտակցումն է: Ողբերգական են այն մարդիկ, որոնք այդպես էլ չեն կարողանում գիտակցել կեցության և հոգևոր ներդաշնակության միասնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում