Ուկրաինան հավակնություններ է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ` նախկին ԽՍՀՄ-ի պետական խնայբանկի մոտ 80 մլրդ դոլար ներդրումների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Խոսքն արժույթային արժեքների մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը ստացել է Խորհրդային Միությունից ժառանգության իրավունքով, նախկին պետական խնայբանկի ներդրումների մասին է, որոնք Ռուսաստանի Դաշնությունը փաստացիորեն 1992-ի հունվարի 1-ի դրությամբ չի վերադարձրել Ուկրաինայի պետական բանկին: Դա մոտ 80 մլրդ դոլար է կազմում»,- նշել է Պետրենկոն:
Բացի այդ, Ուկրաինան հավակնություններ կներկայացնի նաև անշարժ գույքի, նավերի և այլ օբյեկտների նկատմամբ:










































