Վաշինգտոնը հզոր պատասխան կտա Իրանի կողմից ամերիկացիների վրա ցանկացած հարձակումին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։
«Ամերիկյան որևէ բանի վրա Իրանի ցանկացած հարձակում կհանդիպի հսկայական, ճնշող ուժի: Որոշ առումներով, ճնշող ուժը կործանարար կլինի», – գրել է նա:
Ըստ Թրամփի՝ Իրանի ղեկավարությունը չի հասկանում իրականությունը, ինչպես նաև «լավ» և «կարեկցանք» բառերը: «Ցավոք, նրանք հասկանում են միայն ուժը և հզորությունը, իսկ Միացյալ Նահանգները, իհարկե, աշխարհում ամենահզոր ռազմական ուժն է», – ասել է Թրամփը: