Գիրությամբ տառապող 34-ամյա բրիտանուհի Էլիս Յանգը դարձել է Eating Ourselves To Death վավերագրական ֆիլմի հերոսուհին՝ գրում է The Sun-ը։
Նա խոստովանել է, որ մանկուց տառապում է ճարպակալմամբ։ Այժմ նա կշռում է 222 կգ։ Բրիտանուհի կարողացել է ամուսնանալ և երկու որդի ունենալ։
Յանգը պնդում է, որ ինքը սննդային կախվածություն ունի և անզոր է դրա դեմ պայքարելու։ Ճարպակալման հետևանքով նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ «Ես արդեն մտածել եմ սեփական թաղումս, կտակ եմ գրել և թաղման երաժշտություն ընտրել»,- խոստովանել է կինը։